Մենք ապրում ենք էկլեկտիզմի դարաշրջանում, որտեղ Լենինն ու Նժդեհը «գոյակցում են» իրար կողքի

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Հանրային մտածողության (նույնն է թե՝ արժեհամակարգի) առումով շատ բան մնաց նույնը, շատ բան նաև փոխվեց, և մենք ապրում ենք, եթե կարելի է ասել, էկլեկտիզմի դարաշրջանում, որտեղ Լենինն ու Նժդեհը «գոյակցում են» իրար կողքի, իսկ, ասենք, 1987 թվականին «Սկվազնյակում» սուրճ խմող և բարձր «մատերիաներից» խոսող մտավորա­կանը դարձել է միանգամայն խորհրդային ոճի կաշ­առակեր: Գալիս են նոր սերունդներ, և նրանց մոտ հարցեր են առաջանում ոչ միայն բոլշևիկների մասին: Օրի­նակ՝ 10 տարեկան աղջիկս հարցնում է, թե ինչու Երևանում կան Լենինգրադյան, Կիևյան կամ Մոսկովյան փողոցներ, բայց չկան Լոնդոնյան և Փարիզյան: Բնական է, որ քաղաքական գործիչների նոր սերնդի՝ «Ելքի» մոտ նույնպես հարցեր են առաջանում, թե ի՞նչ են 21-րդ դարում Հայաստանի Հանրապետու­թյունում խորհրդանշում Կասյան, Ամիրյան, Միկոյան կամ Սպանդարյան անունները: Այդ տեսանկյունից, որպես հարցադրում, «Ելքի» նախաձեռնությունը մի­անգամայն տեղին է:   Չնայած, եթե ինձ մնար, ապա ես չէի սկսի փողոց­ների անուններից: Սկզբից պետք է հասկանալ, թե ո՞րն է մեր պետության արժեհամակարգը, և հետո միայն մտածել դրա խորհրդանիշների մասին: Կո­պիտ ասած՝ եթե պետք է հրաժարվել «Լենին» անու­նից և դրա տեղը վերցնել «Նժդեհ» անունը, կամ դնել համապատասխան արձանը, ապա պետք է նախ հասկանալ և բոլորին բացատրել, թե ովքեր էին այդ մարդիկ, ի՞նչ էին արել, և արդյո՞ք Նժդեհը պարզա­պես իշխող կուսակցության Լենինը չի: Հարցրեք իմ տարիքի «միջին թվաբանական հայաստանցուն», թե ով էր Լենինը, և նա կսկսի տանջվելով հիշել, թե ինչ էր նրա մասին գրված դպրոցական և բուհական դասագրքերում: Հարցրեք այսօրվա 20 տարեկանին, նա նույնն է անելու՝ կրկնելու է «պաշտոնական» շաբլոն ձևակերպումները: Ուզում եմ ասել՝ հասարակական մտածողությունն առաջնային է, դրա խորհրդանիշնե­րը՝ երկրորդական:   Ինչ մնում է կոմունիստներին, ապա նրանք էլ էին տարբեր: Ոմանց համար ազգային պատկանելու­թյունն ավելի կարևոր էր, քան գաղափարախոսությու­նը՝ Ալեքսանդր Մյասնիկյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am