Ադրբեջանում գերու կարգավիճակում հայտնված քաղաքացիների խոշտանգումների խնդիրը բարձրացնելու ուղղությամբ ոչինչ չի արվում
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում Ադրբեջանում գերու կարգավիճակում հայտնված քաղաքացիների խոշտանգումների խնդիրը միջազգային ատյաններում բարձրացնելու ուղղությամբ: Միաժամանակ հայկական կողմից բավարար ջանքեր չեն գործադրվում՝ ներդնելու մեխանիզմներ, որոնք քաղաքացիներին հնարավորինս զերծ պահեն մոլորվելուց: Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նաեւ նշել է, թե «սահմանների ոչ լիարժեք պահպանության դեպքում նույնկերպ կարող են մոլորվել ու մեր թիկունքում հայտվել նաեւ ադրբեջանցիներ, միգուցե եւ ոչ քաղաքացիական անձինք: Իսկ այն կադրերը, որոնք հենց ադրբեջանական ԶԼՄ-ներն են ցույց տալիս, թե ինչպես էին մեր գերու՝ Կարեն Պետրոսյանի խնձորակից բռնում, ակնհայտ խոշտանգման դրսեւորում է: Մասնագետները դա կհասկանան: Բայց, ցավոք, հարցը չդարձավ միջազգային հանրության մոտ քննարկման առարկա»»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
