Բաց Նամակ քաղաքապետին` Դինգո Թիմի կողմից
Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ-ն նամակ դիմում է հղել քաղաքապետին. Հարգելի քաղաքապետ, պարոն Մարգարյան. Դիմում եմ ձեզ ինչպես Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ-ի, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների անունից: Վերջին շրջանում գնալով շատանում են Երևանի այգիներում շների զբոսանքն արգելող ցուցանակները: Քաղաքում գրեթե այգի չի մնացել, որտեղ թույլատրվում է շանը տանել զբոսանքի: Փաստորեն ստացվում է, որ շուն պահող քաղաքացիները տեղ չունեն իրենց շանը զբոսանքի տանելու: Սա մտահոգությունների և բողոքի ալիք է բարձրացրել շուն պահող քաղաքացիների շրջանակներում, ովքեր ամեն օր դիմում են մեզ՝ որևէ քայլ ձեռնարկելու խնդրանքով: Եթե բոլոր այգիներում արգելվի շներով մուտքը, ապա որտե՞ղ մարդիկ զբոսանքի տանեն իրենց շներին: Ըստ Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնների 4-րդ մասի (Կենդանիներին պահելու, զբոսանքի իրականացման և վաճառքի պայմանները) 22-րդ կետում մասնավորապես նշված է. “Կենդանիների զբոսանքը թույլատրվում է միայն այդնպատակով հատուկ հատկացված տարածքներում։ Նման տարածքների բացակայությանդեպքում զբոսանքը կարող է իրականացվել ամայի կամ խոտածածկ տարածքներում,բացառությամբ կրթական, մշակութային, սպորտային, առողջապահականկազմակերպություններին (հիմնարկներին) հարող տարածքների, մանկականհրապարակների և շուկաների տարածքների”: Հարց է առաջանում. Երևան քաղաքում որոնք են “այդ նպատակով հատուկ հատկացվածտարածքները”, կխնդրենք նշել: Առաջարկում և խնդրում ենք ամեն վարչական շրջանում որևէ այգու մի հատված հատկացնել շների զբոսանքի համար: Ինչպես նաև առաջարկում ենք այգիներում փակցնել ցուցանակներ, որպեսզի մարդիկ հավաքեն իրենց շների կեղտը իրենց հետևից: Ցուցանակների պատրաստման և փակցնելու հարցում առաջարկում ենք մեր կամավոր աջակցությունը: Կսպասենք պատասխանի Հարգանքներով՝ Օվսաննա Հովսեփյան Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ հիմնադիր/նախագահ
