Կոստրոմայի սրճարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 250 մարդ, կան զոհեր
ՌԴ Կոստրոմա քաղաքի «Պոլիգոն» սրճարանում խոշոր հրդեհ է բռնկվել, տարհանվել է շուրջ 250 մարդ։
«Ժամը 02.37-ին հաղորդում է ստացվել Կոստրոմայի Նիկիցկայա փողոցում գտնվող «Պոլիգոն» սրճարանում հրդեհի բռնկման մասին», - ասված է ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, վերջին տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 մարդ։
