«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության ընտրությունների վերահաշվարկի արդյունքներից պարզ է դառնում, որ զեղծարարների խումբը չի խորշել գողանալ անգամ առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի ձայները։ Հիշենք․ անցած շաբաթ տեղի ունեցած համագումարից եւ վարչության ընտրություններից հետո տեղեկացանք, որ, ըստ նախնական արդյունքների, Նիկոլ Փաշինյանի օգտին գրանցվել է 941 ձայն:
Մենք տեղեկացանք, որ վերահաշվարկից հետո վարչապետի ձայները 4-ով ավելացել են: Փոխարենը 4-ով պակասել են Ռուբեն Ռուբինյանի ձայները, 3-ով՝ Արփի Դավոյանի, 6-ով` Գնել Սանոսյանի, 4-ով՝ Վահագն Ալեքսանյանի, 27-ով՝ Համբարձում Մաթեւոսյանի, 3-ով՝ Հայկ Կոնջորյանի, 3 ձայնով՝ Սասուն Միքայելյանի:
Վերահաշվարկի արդյունքում ավելացել են Գեւորգ Պապոյանի, Վաղարշակ Հակոբյանի, Ռոմանոս Պետրոսյանի ձայները, առաջինինը՝ 10, երկրորդինը՝ 3, Ռոմանոսինը` 8 ձայնով: 7 քվե գողացել էին Արմեն Փամբուխչյանից, առնվազն 20 ձայն՝ Արսեն Թորոսյանից, ինչի արդյունքում վերջին երկուսը դուրս էին մնացել վարչության կազմից։ Ավելի վաղ գրել էինք, որ 40-ով ավել են հաշված եղել Վիլեն Գաբրիելյանի, 30-ով՝ Տրդատ Սարգսյանի ձայները»:
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը