Սեւ-մութ ամպեր են կուտակվել Մեղրիի ԲԿ տնօրենի գլխին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեղրիի բժշկական կենտրոնի շուրջ բուռն կրքեր են բորբոքվել։ Ինը տարվա տնօրեն, համատեղության կարգով գլխավոր բժիշկ Լուսինե Վարդանյանին ուզում են հեռացնել պաշտոնից, մինչդեռ նրա աշխատանքային պայմանագրի ավարտին դեռ 1 տարի 1 ամիս ժամանակ կա։ Երեկ Վարդանյանի ամուսինը՝ Արմեն Մեխակյանը, մեզ ասաց, որ իր կնոջ վրա սեւեռվել է նախկին ՀՀԿ-ական փոխմարզպետ Նարե Ղազարյանը, վերջինիս էլ ուղղորդել է Մեղրիի նախկին համայնքապետի պաշտոնակատար, ներկայում տարածքային կառույցի ղեկավար, կարատեիստ Արարատ Թումանյանը, իսկ Թումանյանի «թշնամությունը» հետաքրքիր նախապատմություն ունի։

ԲԿ տնօրենի ամուսինը մեզ պատմեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը 2021-ի ընտրություններից առաջ այցելել է Ագարակ, այն ժամանակվա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը խնդրել է հնարավորինս շատ մարդ հավաքել, որ դիմավորեն վարչապետին․ «Բայց քանի որ Արարատը չհարգված է այստեղ, ընդամենը 5 մարդ էր հավաքել, ես հավաքեցի ընկերներիս, եւ դիմավորեցինք, դրանից հետո Թումանյանը թարսվեց կնոջս հետ»։ Մեխակյանի կարծիքով՝ նրա հրահրմամբ է, որ «քոչարյանական» փոխմարզպետ Նարե Ղազարյանը մի քանի ամիս է՝ ուզում է ազատվել Լուսինե Վարդանյանից եւ նրա փոխարեն նշանակել Կապանի հիվանդանոցում վերջերս ուրոլոգ նշանակված Սեւակ Մարտիրոսյանին, ում քեռին՝ Ռոման Սարգսյանը, կարկառուն ՀՀԿ-ական է։ Նա տարիներ շարունակ, ըստ Լ․ Վարդանյանի ամուսնու, եղել է մարզի ՀՀԿ-ական կառույցի ղեկավարը։


Նշենք, որ մարզպետարանին մոտ կանգնած աղբյուրներն էլ ասում են, որ իրականում համատարած դժգոհություն կա տնօրենից, ինչի վկայությունը մեղրեցի ծննդկանների՝ Կապանի ծննդատանն ազատվելու նախընտրությունն է։ Պատմում են նաեւ, որ Մեղրիի ԲԿ տնօրենը 44-օրյա պատերազմի զոհերից մեկի ծնողների հետ անհարգալից է եղել, պատռել է թղթերը, նետել երեսին եւ այլն։ Ամուսինն այս բոլորը զրպարտանք է որակում․ «Ամեն կերպ ուզում են քշել կնոջս, հիմա իրենք են մեզ ասում, թե իբր քոչարյանական ենք։ Զրպարտում են։

Արարատ Թումանյանն է այս արշավի հեղինակը, ինքը երբ ժամանակավոր պաշտոնակատար էր, ծառայողական «Տոյոտայի» պագրիշկաները գողացել-տարել էր իր գարաժ, նոր համայնքապետ Բագրատի տղաներն իր գարաժից էին հայտնաբերել, 350 հազար բյուջեից դուրս էր գրել, իբր հիվանդանոցի համար փայտ առնեն, բայց բոլորը գիտեն, որ հիվանդանոցը պլիտաներով է ջեռուցվում, ու այս մարդը փոխմարզպետի միջոցով պայքարում է կնոջս դեմ։ Փոխմարզպետն օրումեջ առողջապահության բաժնի ղեկավարին ստիպում է, որ զանգի Լուսինեին, հորդորի՝ դիմում գրել, հակառակ դեպքում երկուսի համար էլ վատ կլինի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը Անդրանիկ Քոչարյա՛ն, պատժից չե՛ս խուսափելու. Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը (video) Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) Առը հա ձեր. դուք դեռ չգիտեք ձեզ ինչ է սպասվում իշխանափոխությունից հետո․ Մինասյանը՝ ՔՊ–ին (video) Իրանը սկսել է վերականգնել մարտական ​​գործողությունների հետևանքով վնասված նավթագազային օբյեկտները 19-ամյա կարգազանց վարորդի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am