Լուկաշենկոն կրկին հայտարարում է
Լուկաշենկոն կրկին հայտարարել է, որ մտադիր չէ զինվորականների ուղարկել Ուկրաինա, հաղորդում է «Սպուտնիկ Բելառուսը»։
«Այսօր բղավում են՝ «Լուկաշենկոն մտադիր է իր զինծառայողներին Ուկրաինա ուղարկել»։ Արդեն բազմիցս ասել եմ, որ նման ծրագրեր չունեմ:
Ուկրաինայում մենք անելիք չունենք։ Եվ մարդկանց առանց անհրաժեշտության չենք ուղարկի։ Ինչո՞ւ են ինձ դրանում մեղադրում, քանի որ իրենք են կոչ անում եւ ուղարկում այդ տղաներին»,-նշել է Լուկաշենկոն։
