Արտակարգ իրավիճակ. հրշեջներն ու քաղաքացիները կյանքի գնով պայքարում են կրակի դեմ
Արդեն 2 ժամ է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Վայքի հրշեջ-փրկարարները քաղաքացիների , հիմնականում՝ Վայքի և Արտավան գյուղի բնակիչներով, չեն կարողանում մարել Արտավան գյուղի հարևանությամբ գտնվող եղևնիների անտառում առաջացած խոշոր հրդեհը: Ինչպես Վայոց Ձորի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը անգամ տեսանելի է 20 կմ հեռավորությունից: Հրշեջները 4 մարտական հաշվարկով պայքարում են կրակի տարածման դեմ, սակայն անզոր են, քանի որ կրակին անգամ մոտենալ չեն կարողանում:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
