Արմեն Մարտիրոսյանին պլասմասե շշով հարվածողներին բացահայտեցին,իմ դեմ մահափորձը` ոչ

«Հրապարակի» զրուցակիցը նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն է:


 - Պարոն Ղազարյան, վերջին շրջանում, կարծես, պասիվացել են Ձեր գործողությունները: Ծեծկռտուքից հետո ինչ-որ բա՞ն է փոխվել:

 - Չէ, նման բան չկա: Ամեն ինչ նույնն է: Նույն ռեժիմով եմ աշխատում: Ոչինչ էլ չի փոխվել: Եթե ասում եք, գուցե ինչ-որ բան եք նկատել, բայց ես չէի ասի, որ պասիվացել եմ:

 - Ասում են, որ իրավապահները ծեծկռտուքի գործը փորձում են, այսպես ասած, «ջրել»: Ի՞նչ կասեք այս մասին:

 - Փաստն այն է, որ արդեն շատ օրեր են անցել ծեծկռտուքից, ակնհայտ հանցագործություն է տեղի ունեցել, սակայն ոչինչ չի բացահատվել դեպքից: Կամ էլ իրենք իրենց համար բացահայտել են, սակայն այդ մասին չեն ցանկանում բարձրաձայնել, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ովքեր կարող էին լինել պատվիրատուները: Իմ խորին համոզմամբ գլխավոր պատվիրատուն` Նիկոլ Փաշինյանն է: Փաստերը վկայում են, որ եթե մինչ օրս Հայաստանի ողջ իրավապահ համակարգը` ոսիկանություն, ԱԱԾ, Քննչական կոմիտե և Դատախազություն չեն կարողնում բացահայտել հանրային հնչեղություն ունեցող մի գործ, որը վերաբերում է ընդդիմադիր գործչի դեմմահափորձին, դա նշանակում է, որ հենց նրանք են հանցագործության կազմակերպիչը: Հակառակ դեպքում հաշված ժամերի ընթացքում կարելի էր բացահայտել այդ գործը, ինչպես օրինակ «Դիմադրություն» շարժման ժամանակ Արմեն Մարտիրոսյանին պլասմասե շշով հարվածողներին բացահայտեցին:

 - Մենք տեղեկացանք, որ Ձեր շենքի տեսախցիկներն այդ օրը «պատահմամբ» անջատված են եղել:

 - Ուղղակի ավտոկայանատեղիում մի տեսախցիկ անջատված է եղել, բայց մնացածը միացված են եղել և ամեն բան ֆիքսել են: Մանրամասներ չեմ կարող ասել, չգիտեմ, սակայն տարածքում եղել են բազմաթիվ տեսախցիկներ, այնպես որ կարծում եմ` հանցագործներին տեսախցիկները ֆիքսել են:

 - Նոյեմբերի 5-ին «Դիմադրություն» շարժումը հանրահավաք է նախատեսել: Մասնակցելո՞ւ եք դրան:

 - 2020 թվականից սկսած չի եղել մի հանրահավաք, որին ես չմասնակցեմ: Այնպես որ այս անգամ ևս անպայման մասնակցելու եմ հանրահավաքին: Առավել ևս` այն հանրահավաքը, որն ի պաշտպանություն Արցախին և արցախահայությանն է հանդես գալիս, ինձ համար շատ կարևոր է:

 - Իսկ ի՞նչ սպասելիքներ կան: Կարծո՞ւմ եք շատ մարդ կլինի՞, արդյունավետ հանրահավաք կլինի՞:

 - Չեմ կարող ասել, թե ինչ կլինի, սակայն Արցախում իրավիճակն այլ էր: Արցախում հանրահավաքից առաջ ԱԺ-ն արտահերթ նիստ էր գումարել, որին մասնակցում էին բոլոր խմբակցությունների, բոլոր պատգամավորները: Հայաստանում, կարծես, չկա նման կազմակերպվածություն: Ամեն դեպքում անկախ ամեն ինչից, հասարակության համար պետք է կարևոր լինի հանրահավաքի գաղափարախոսությունը:

 

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am