Պատգամավորները «լեւի՞» են գնում, որ ուզում են գաղտնի պահել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ավտոտնտեսությունն ունի համալրման խնդիր, քանի որ առկա 46 ավտոմեքենայից չորսը ներկայացված է օտարման, 20-ից ավելի մեքենաների հետագա շահագործումն էլ համարվում է բավականին ծախսատար եւ ոչ արդյունավետ։ Դրա համար ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը մտադիր է ԱԺ աշխատակազմի համար 2023 թ․ ձեռք բերել 17 էլեկտրամոբիլ՝ որպես խնայող եւ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց։ Բայց 2023-ի բյուջեի նախագծում այդ որոշումը տեղ չի գտել, քանի որ կառավարությունը մերժել է ֆինանսավորել ԱԺ աշխատակազմի «էկոլոգիապես մաքուր» գաղափարները։ Բյուջեի քննարկումների ժամանակ ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանն առաջարկեց հրաժարվել, առհասարակ, ծառայողական մեքենաներից եւ օգտվել տաքսիներից՝ օրինակ վերցնելով այլ երկրների փորձից, որով կնպաստեն ինչպես ծախսերի կրճատմանը, այնպես էլ «պադավատապետությունից» կհրաժարվեն։ Վահան Նարիբեկյանը հակադրվեց այդ գաղափարին։ «Հրատապ բաներ կան, որ, միանշանակ, չի լինի տաքսիով անել, կամ չես կարող վստահել տաքսու վարորդին, որ ինքը քեզ կոնկրետ տեղ պիտի տանի, որ քո պայմանավորվածությունը գաղտնի պետք է մնա, դրա համար կան էդ վարորդները»,- ասաց Նարիբեկյանը։

Ի դեպ, Խաչատրյանն ակնարկեց նաեւ, որ պատգամավորների գործուղումները շատ են, մեծ կազմով են գնում, ու այդքան էլ արդյունավետ չեն անցնում։ «Իրականում, նկատվում է, որ կարելի էր ավելի արդյունավետ աշխատել էդ մասով»,- ասաց պատգամավորը, ով գործուղումների գնալու ցանկություն չունի։ Նարիբեկյանն էլ հաստատեց, որ 2022 թ․ գործուղումները 2021-ի նկատմամբ 27-ով աճել են, իսկ այս պահին փաստացի ինն ամսվա ընթացքում եղել են 82-ը, բայց ինքը կողմ է գործուղումներին, որովհետեւ «ցանկացած մարդու մոտ առաջանում է նոր միտք՝ ավելի լավ Ազգային ժողով կամ ավելի լավ Հայաստան ունենալու համար»։


Վահան Նարիբեկյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց ավտոպարկը թարմացնելու եւ էլեկտրական մեքենաների անցնելու իրենց ցանկությունը։

«Որովհետեւ խնայողական են, որովհետեւ առկա մեքենաները 2007-2008 թթ․ մեքենաներ են եւ 300 հազար կմ վազքն անցել են արդեն, շարժիչները խափանվել են, արդեն ծախսատար են»,- ասաց Նարիբեկյանը։ Նա նշեց, որ նախատեսում էին Volkswagen ID4 մակնիշի էլեկտրական մեքենաներ ձեռք բերել, որոնք այս պահին շուկայում ամենաէժանն են, եւ մեկ լիցքավորմամբ ամենաերկար ճանապարհը հենց դրանք են անցնում։ Սակայն կառավարությունը մերժել է այս ծրագիրը։

- Վիգեն Խաչատրյանն առաջարկում է տաքսիներից օգտվել, դա Ձեզ համար ընդունելի տարբերակ չէ՞։ Ի դեպ, նմանատիպ մի մոդել, որքան հիշում եմ, ժամանակին առաջարկում էր Դավիթ Հարությունյանը։

- Ես ասացի, որ որոշ չափով ես ընդունում եմ դա, բայց լինում են դեպքեր, որ տվյալ ուղեւորների գաղտնիությունը պետք է պահվի, թե ուր են իրենք գնում, եւ նպատակահարմար չէ, որ իմանան։

- Ժողովրդից թաքուն տե՞ղ են գնում պատգամավորները, աշխատակազմի անդամները։

- Կարող են եւ գնալ։

- Ո՞ւր։

- Ի՞նչ իմանամ, իրենց հարցրեք։

- «Լեւի՞» են գնում։ Նախկինում, օրինակ, պատգամավորները հենց այդ նպատակով էին ձգտում քողարկել իրենց մեքենաները։ Հիմա այդ ո՞ւր պետք է գնան ձեր պատգամավորները, որ չեն ուզում՝ իմացվի։ Թաքուն տեղե՞ր են գնում։

- Կարող է, ես չեմ կարող ասել։

- Այս ընթացքում եղե՞լ է նման դեպք, որ պատգամավորներն ինչ-որ թաքուն տեղեր են գնացել։

- Չեմ կարող ասել, ի՞նչ իմանամ, ես իրենց հետ չեմ եղել։

- Որտեղի՞ց Ձեզ այդ վստահությունը, որ իրենք կարող է եւ գնում են նման տեղեր։

- Ենթադրում եմ։

- Իսկ Դուք՝ որպես ԱԺ աշխատակազմի ղեկավար, թաքուն տեղեր գնո՞ւմ եք։

- Ոչ։

- Այսինքն՝ Դուք կարող եք տաքսիներով էլ ազատ տեղաշարժվել։

- Միանշանակ։

- Հանձնաժողովի նախագահների մեքենաների փոխարինման կարիք կա՞, թե՞ ոչ։

- Այո, կա։ Դեռ միայն ԱԺ փոխնախագահների մեքենաներն են, որ քիչ թե շատ թարմ են՝ 2018 թվականի արտադրության են, իսկ դրանից ներքեւի մեքենաներն արդեն տասը տարեկան եւ բարձր են։

- Ասացիք՝ գործուղումների թիվն ավելացել է։ Մենք էլ ենք նկատել, որ շատ հաճախ են պատգամավորները մեկնում գործուղումների, չե՞ք կարծում, որ սա բյուջեի վատնում է, ինչի համար հաճախ էինք քննադատում նախկին պատգամավորներին։

- Ես էդ կարծիքին չեմ։

- Օրինակ՝ Դուք ի՞նչ օգուտ եք տվել պետությանը, հայրենիքին, երբ մեկնել եք գործուղման։

- Էն, ինչը որ անում ենք տարվա ընթացքում, դրա առնվազն 2 տոկոսը գործուղումների եւ փորձի փոխանակման արդյունք է։

- Պարզապես, ձեր պատգամավորներից ոչ բոլորն են շրջագայել նախորդ իշխանությունների օրոք, հիմա իրենց համար շրջագայելու հիանալի առիթ է, եւ նրանց լուսանկարներից ու ոգեւորված գրառումներից, սելֆիներից հասկանում ենք, որ այդ գործուղումներն ավելի շատ զբոսաշրջային բնույթ են կրում։

- Դա քաղաքական եւ պատգամավորներին ուղղված հարց է, ինձ հետ կապ չունի։

- Ձեր դեպքում էլ է դա հնարավոր ասել՝ շատ եք մեկնում գործուղումների, թեպետ Դուք հարուստ պաշտոնյա եք, նախկինում ճամփորդած կլինեք։

- Շնորհակալություն, համեմատական կարգով՝ գուցե։ Բայց ես իմ լուսանկարները չեմ հրապարակում։ Իմ գործուղումները՝ բոլորը երեւում են մեր կայքում, թե ինչ ենք արել, ինչ աշխատանքներ ենք տարել, ում հետ ենք հանդիպել, եւ դրա արդյունավետությունը, ինձ թվում է, բոլոր պատգամավորները զգում են։

- ԱԺ աշխատակազմի ղեկավարները, իհարկե, նախկինում էլ են մեկնել գործուղումների, բայց առաջին պլան այսքան մղված չեն եղել, հանդիպումների ժամանակ առաջին շարքերում չեն կանգնել, օրինակ՝ Նենսի Փելոսիի կողքը, գործուղումների ամենաշատ մեկնողներից չեն եղել։ Հիմա, ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս ակտիվությունը։

- Այս շենքում թիվ մեկ պատասխանատուն ես եմ։

- Իսկ թիվ մեկ մեղավո՞րը։

- Մեղավո՞րը։ Նայած՝ ինչում։ Քաղաքական հարցերում, իհարկե, ոչ, բայց էն, ինչ վերաբերում է աշխատակազմին, էլի ես եմ։

- Իսկ քաղաքական հարցերում Ալեն Սիմոնյա՞նն է։

- Միանշանակ՝ այո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 233 անգամ
Լրահոս
Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am