Գոռավան գյուղում հոգեկան հիվանդ որդին զույգ դանակի 18 հարվածով սպանել է հորը

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Մարտին Ա.-ի գործի քննությունը: Քրեական գործը հարուցվել է դիտավորյալ սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Գործով մեղադրանք է առաջադրվել 46-ամյա Մարտինին: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի փետրվարի 16-ին, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում Գոռավան գյուղի իրենց տանը Մարտինը կենցաղային հողի վրա վիճել է հոր՝ Հովհաննեսի հետ, նրան սպանելու դիտավորությամբ խոհանոցային երկու դանակներով հարվածել է հոր որովայնի, ծնոտի, կրծքավանդակի ձախ կեսի շրջաններին ու սպանել է նրան: Մարտին Ա.-ի խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրա նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն: Մարտինը տեղափոխվել է հոգեբուժական հաստատություն: Փորձաքննության եզրակացությամբ Մարտինը ճանաչվել է անմեղսունակ: Նրա նկատմամբ անվտանգության միջոց է կիրառվել, նա տեղավորվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի հատուկ տիպի բաժանմունքում: Դատարանը քննել է Մարտին Ա.-ի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու հարցը: Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Հովհաննեսի եղբայրը, հայտնել է, որ Հովհաննեսը որդու՝ Մարտինի հետ ապրում էր իր հարևանությամբ: Մարտինը հոգեկան հիվանդությամբ էր տառապում, հաճախ վիճաբանում էր հոր հետ: 2017 թվականի փետրվարի 16-ին, ժամը 17-ի սահմաններում ինքը գտնվում էր իրենց գոմում: Մարտինը եկել է իր մոտ ու ասել է, որ դանակի հարվածներով սպանել է իրենց հորը: Ինքն անմիջապես գնացել է Հովհաննեսի տուն, տեսել է, որ Հովհաննեսը մեջքի վրա ընկած է խոհանոցի հատակին՝ ամբողջովին արյունոտված ու արդեն մահացած վիճակում: Մարտինի օրինական ներկայացուցիչը՝ նրա քույրը, հայտնել է, որ Մարտինը 2003 թվականից հաշվառված է որպես հոգեկան հիվանդ… Դեպքի օրն իրեն զանգահարել է հորեղբոր կինն ու ասել է, որ Մարտինը դանակով հարվածներ է հասցրել հորը: Երբ այդ դանակը կոտրվել է, նա մեկ ուրիշ դանակ է վերցրել ու շարունակել է հարվածել… Հարևանը հայտնել է, որ դեպքի օրը իրենց տուն է եկել Մարտինն ու կանչել է իրեն: Ինքն ու կինը տանից դուրս են եկել: Տեսել են Մարտինին՝ ձեռքերն ամբողջությամբ արյունոտ: Մարտինը լաց էր լինում: Նա ասել է, որ դանակով խփել ու սպանել է հորը՝ Հովհաննեսին: Խնդրել է, որ ինքը զանգի ու ոստիկաններին կանչի, թող գան իրեն տանեն: Կինն անմիջապես զանգել է ոստիկանություն, ինքը մնացել է Մարտինի մոտ: Մարտինը պատմել է, որ դանակով խփել է հորը, իսկ երբ դանակը կոտրվել է, ուրիշ դանակ է վերցրել ու շարունակել է խփել… Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Հովհաննես Ա.-ի մահը վրա է հասել դեմքի, կրծքավանդակի, որովայնի, ձախ բազկի, աջ հետույքի բազմաթիվ կտրած-ծակած, թափանցող ու չթափանցող վնասվածքներից առաջացած տրավմատիկ,  հեմոռագիկ շոկից: Տուժողի մարմնին առկա են եղել 18 կտրած-ծակած վնասվածքներ, 7-ը՝ թափանցող, 11-ը՝ չթափանցող… Ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Մարտին Ա.-ի մոտ ախտորոշվել է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև, դեֆեկտային վիճակ»: Քրեական օրենքով արգելված արարքը կատարելու պահին նա գտնվել է զառանցական ապրումների ազդեցության ներքո, ինչը նրան զրկել է իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու, դրանք ղեկավարելու հնարավորությունից: Մարտին Ա.-ն ճանաչվել է անմեղսունակ: Ըստ եզրակացության՝ իր վիճակով Մարտին Ա.-ն չի կարող մասնակցել դատաքննչական գործողությունների, սոցիալապես վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման՝ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում: Դատարանը որոշել է անմեղսունակության վիճակում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած Մարտին Ա.-ին ազատել քրեական պատասխանատվությունից ու պատժից: Նրա նկատմամբ կիրառվել է բժշկական հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում՝ հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am