Ես չեմ կարծում, որ կա հակակրանք, կա քննադատություն, որը շատ նորմալ է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հակակրանքն իր հանդեպ, որը խիստ քննադատեց նախարարին բյուջեի քննարկման ժամանակ:
«Կարող եմ ասել, որ մենք իր ընկերությունների հետ էլ ենք որոշակի առումով աշխատել, որոշակի ներդրումային ծրագրեր իրականացրել եւ այդ առումով, ես շատ հանգիստ եմ տանում քննադատությունը:
Քանի որ ես եկել եմ այս պաշտոնին այնպիսի բիզնեսից, որը զբաղվում է սպասարկմամբ, իսկ սպասարկմամբ զբաղվող ընկերությունները քննադատությունը շատ բարեհաճորեն են ընդունում, որովհետեւ դա համարում են իրենց զարգանալու միակ, ամենակարեւոր խթանը: Ես էլ որպես մարդ համարում եմ, որ քննադատությունը բաց ընդունելը միայն ինքնազարգացման համար լավ է: Այսինքն քննադատությունն ինձ ավելի լավը կդարձնի»,-ասաց Քերոբյանը:
Հիշեցնենք՝ԱԺ-ում 2023-ի բյուջեի քննարկման ժամանակ Սուքիասյանը էկոնոմիկայի նախարարին ասեր էր. « «Ինձ համար հաճելի չէ այս կարգի Էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ, անկեղծ եմ ասում: Ոչ մի թվի, ոչ մի կազմակերպության, ոչ մի ծավալի մասին բան չլսեցի»:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը