Ելույթների ժամանակ մասնակիցներով միմյանց դեմքի էինք նայում ու փորձում հասկանալ, թե ինչով ենք արժանացել այդ մուննաթին

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Հոկտեմբերի 29-31-ը տեւած համաշխարհային հայկական գագաթնաժողովը փակ դռների ետեւում անցավ` առանց լրագրողների անմիջական մասնակցության: Անգամ նիստերի ընդմիջումներին կազմակերպիչները թույլ չէին տալիս, որ լրագրողները շփվեն դրսից ժամանած հյուրերի հետ: Պարզվեց, որ այս գաղտնապահությունը պատահական չէ․ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը բազմաթիվ պատճառներ ուներ այդպես անելու: Մեկը թերեւս այն է, որ 600 մասնակիցների մի պատկառելի մասը հայաստանցիներ էին, մի մեծ խումբ կազմում էին սփյուռքից վերջին ամիսներին Հայաստան վերադարձած անձինք, եւ հատկապես շատ էին խորհրդային տարածքից ժամանածները, որոնց մենք ավանդական իմաստով սփյուռքահայ չենք անվանում: Գագաթնաժողովին ժամանած սփյուռքի ներկայացուցիչներից մեկը մեզ պատմեց, որ զարմանքով հայտնաբերել են, որ այս կամ այն համայնքի անունից ներկայացող բազմաթիվ մասնակիցներ Հայաստանում են բնակվում։


«Շատ հետաքրքիր էր բացահայտելը, որ տարբեր հայկական համայնքների անդամներ արդեն տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում էին ապրում․ օրինակ, կար մի կին, ով Հայաստան էր Ուկրաինայից տեղափոխվել դեռեւս 8 տարի առաջ, մասնակիցներից մեկը՝ վեց ամիս առաջ եւ այլն: Սփյուռքի ավանդական համայնքներից Հայաստան եկած անձինք միմյանց հետ զրույցների ժամանակ ասել են, որ՝ ում հետ ծանոթացանք, Երեւանից էին։ «Գագաթնաժողովի մասնակիցների 30-40 տոկոսը, ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, երեւանաբնակ հայեր էին, ովքեր տեղափոխվել են Հայաստան ապրելու տարբեր ժամանակներում»,- ասաց մեր զրուցակիցը։

Գագաթնաժողովի դրական կողմերի մասին էլ ասաց. «Ինչ խոսք, իսկապես լավ էին աշխատել՝ հյուրերին դիմավորելը, ավարտական երեկոն էին գեղեցիկ կազմակերպել, դա գագաթնաժողովի միակ դրական կողմն էր, ցավոք»։
Գագաթնաժողովի մասնակիցները սեփական միջոցներով են հոգացել Երեւանում իրենց կեցության հարցերը, մասնակիցներից շատերը հանգրվանել են հյուրանոցներում, մյուս մասը` ծանոթ-բարեկամների տներում։ «Գուցե հատուկենտ մարդկանց համար վճարել են, բայց հիմնականում մասնակիցներն իրենք իրենց գրպանից են վճարել։ Սնունդն էր նորմալ՝ առավոտյան եւ երեկոյան սուրճի ընդմիջում, նաեւ՝ ճաշ, իսկ գագաթնաժողովի բացման եւ փակման օրերին ընթրիք է կազմակերպվել՝ ֆուրշեթի մակարդակով»,- պատմեց գագաթնաժողովի մասնակիցը։

Իսկ ելույթներից իրենց զարմացրել են հատկապես ԱԺ պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի եւ սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանի ելույթները, որոնք ավելի շատ մեղադրանք ու մուննաթ են պարունակել սփյուռքի ներկայացուցիչների հասցեին, քան համախմբման նպատակ։
«Վլադիմիր Վարդանյանի ու Զարեհ Սինանյանի ելույթը զարմանք հարուցեց բոլորիս մոտ։ Իրենց ելույթների ժամանակ մասնակիցներով միմյանց դեմքի էինք նայում ու փորձում հասկանալ, թե ինչով ենք արժանացել այդ մուննաթին՝ մեզ վրա պարզապես մուննաթ էին գալիս։ Սինանյանը հայտարարում էր, որ բոլոր սփյուռքահայերը պաշտոն են ուզում Հայաստանում ստանալ, իսկ Հայաստանին ոչ թե պաշտոնյաներ, այլ հողը մշակող բանվորներ են պետք»,- պատմեց մեր զրուցակիցը` նշելով, թե զուտ անձնական պատճառներով չի ուզում, որ իր անունը հրապարակվի։

Եվ մի բան էլ հավելեց սփյուռքահայ մասնակիցը` գագաթնաժողովի ավարտից հետո, երբ սփյուռքի համայնքներից ժամանածներով ներքին քննարկումներ են ծավալել, եկել են այն եզրահանգման, որ գագաթնաժողովն իր նպատակին չի ծառայել եւ որեւէ արդյունք չի գրանցել, միակ դրական կողմն այն էր, որ հնարավորություն են ունեցել շփվելու տարբեր երկրներում բնակվող հայերի հետ, լինելու հայկական միջավայրում։ Իսկ վերջին երեկոյի ժամանակ հնչած հայտարարությանը, թե ամեն համայնք ունենալու է տեղում մեծ ազդեցություն վայելող հանձնակատար, ժողովի մասնակիցները թերահավատությամբ են վերաբերվել։
 

 

դիտվել է 537 անգամ
Լրահոս
Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am