«Հայկական երազանքը»՝ ընդդեմ Հայաստանի շահերի

168 ժամը գրում է. Տարածաշրջանային քաղաքական առևտուրը եռում է, սակայն Հայաստանն առևտրի կողմից վերածվել է առևտրի առարկայի։ Ֆորմալ առումով, իհարկե, Հայաստանը դեռևս մասնակցում է առևտրին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Բայց կա մի կարևոր հարցադրում, որի պատասխանից է կախված առևտրի հետագա ընթացքն ու Հայաստանի ճակատագիրն ընդհանրապես․ ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը Երևան–Մոսկվա, Երևան-Բրյուսել, Երևան-Վաշինգտոն ու մնացած ուղղություններով խաղի մեջ․ նա լուծում է Հայաստանի պետակա՞ն շահերի սպասարկման, թե՞ իր իշխանության պահպանման հարցը։

Սա կարևորագույն, սկզբունքային հարց է, որովհետև դրանցից յուրաքանչյուրի սպասարկումը ենթադրում է միանգամայն տարբեր ռեժիմներ և արդյունքներ։ Ընդ որում, իրավիճակը հասել է մի հանգուցակետի, երբ Հայաստանի շահերի քիչ թե շատ անվնաս, իսկ իրականում՝ հարաբերականորեն պակաս վնասակար իրացումը գործնականում հնարավոր է միայն Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից հրաժարվելու պարագայում, և հակառակը՝ Փաշինյանը կարող է շարունակել պահպանել իշխանությունը միայն Հայաստանի շահերի հաշվին հերթական զիջման գնալու միջոցով։

Լայն իմաստով, այս հակասականությունը հայկական պետականության ու քաղաքական համակարգի ողբերգականության արտահայտությունն է, երբ պետությունը ղեկավարում է մարդ, ում շահերը ոչ միայն հակոտնյա են պետական շահին, այլ կարող են իրացվել միայն պետության շահերի հաշվին։ Ընդ որում, այս պատկերն ավելի է խտացել այն իմաստով, որ իշխանության պահպանումը Նիկոլ Փաշինյանի համար վերածվել է ոչ միայն քաղաքական, այլ ընդհուպ ֆիզիկական գոյության պահպանման միակ միջոցի, ինչին նպաստել է նաև ընդդիմության որոշ հատվածի հռետորաբանությունը պատերազմին հաջորդած երկու տարիների ընթացքում։


Եվ ստացվել է այնպես, որ երկու տարի շարունակ ընդդիմությունը՝ հայտարարելով պատժի, դատաստանների, կախաղանների և այլնի մասին՝ այդպիսով փորձելով Նիկոլ Փաշինյանին դրդել հրաժարականի, իրականում ակամայից ավելի է մղել դեպի իշխանություն՝ գործնականում զմռսելով նրան վարչապետի աթոռին, առանց որի նա չի պատկերացնում ոչ միայն քաղաքական գոյությունը, այլ գոյությունն ընդհանրապես։ Այս իրավիճակը՝ անկախ դրա առաջացման օբյեկտիվ, սուբյեկտիվ, խուսափելի ու անխուսափելի պատճառներից, մեծագույն նվեր է մեր տարածաշրջանում շահեր ունեցող բոլոր ուժային կենտրոններին ու երկրներին՝ սկսած Ադրբեջանից ու Թուրքիայից, մինչև Ռուսաստան, ԱՄՆ, Իրան ու Եվրամիություն։

Նիկոլ Փաշինյանը բոլոր այդ և չթվարկված այլ կենտրոնների համար «հայկական երազանք» է, ում՝ իշխանության պահպանման ընդհուպ բնազդային ցանկությունների վրա ներազդելով, նրանք կարող են բավարարել իրենց այնպիսի շահերը, որոնց մասին նույնիսկ չէին երազի Հայաստանում այլ քաղաքական իշխանության ու առաջնորդի առկայության դեպքում։

Իրար հակասող, հակամետ շահեր ունեցող երկրների շրջանում, այսպիսով, Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ ձևավորվել է աշխարհաքաղաքական կոնսենսուս, որը կենսունակ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է ոչ թե հայկական շահերով, այլ տարածաշրջանային բոլոր խաղացողների պահանջներն ավելի կամ պակաս չափով բավարարելու սկզբունքով։ Հասկանալի է, որ բոլորին չմերժելու նրա մարտավարությունը չի կարող հավերժ շարունակվել, և գալու է մի պահ, երբ հերթական անգամ բևեռներից մեկի պահանջների բավարարումը հանգեցնելու է մյուսի կամ մյուսների այնպիսի հակազդեցությանը, որի արդյունքում նրա շուրջ կոնսենսուսը փլվելու է խաղաքարտե տնակի նման։ Խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանն այդքան ժամանակ չունի, և մինչև այդ պայմանական հանգուցակետը հայկական շահերը կարող են սպառված լինել վերջնականորեն։

 

դիտվել է 311 անգամ
Լրահոս
Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am