Խաղաղության պայմանագիրը կստորագրվի Թբիլիսիում. Վրաստանում պատրաստվում են

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականների եւ ոչ միայն նրանց դժգոհությունը Սոչիում ստորագրված փաստաթղթից եւ հիասթափությունը Ռուսաստանի անկարողությունից ստիպելու են Ադրբեջանին՝ ճանաչելու Արցախի անկախ գոյության փաստը, հերթական անգամ ստիպելու են նրանց՝ դիմելու ավելի զորեղ ու հեղինակավոր միջնորդի, ինչպիսին Արեւմուտքն է: Մոսկվայի միջնորդությամբ չստացվեց հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, Պրահայի գործընթացը շարունակելու դեպքում շատ հանգիստ կարելի է հայաթափել Արցախը եւ այն հանձնել Ադրբեջանի տնօրինմանը: Նման բանը չտեսնված ու չլսված է միջազգային հարաբերությունների պրակտիկայում, երբ միեւնույն խնդրի վերաբերյալ ընթանա երկու զուգահեռ գործընթաց, որոնք ոչ միայն իրար չեն լրացնում, այլեւ նույնիսկ միմյանց հետ հատվելու ոչ մի եզր չունեն:

Սոչիի պրոցեսը խաղաղության օրակարգ չի նախատեսում. խաղաղության պայմանագրի մասին ոչ մի խոսք չկա: Մինչդեռ Փաշինյանին պետք է հնարավորինս շուտ կնքել նման մի փաստաթուղթ, որը կազդարարի խաղաղության դարաշրջանի սկիզբը: Մեր ունեցած տեղեկություններով, նման փաստաթուղթ կարող է ստորագրվել մինչեւ նոյեմբերի վերջը կամ առնվազն՝ դեկտեմբերի սկզբին: Որքան էլ զարմանալի լինի, պայմանագիրը նախատեսվում է ստորագրել Թբիլիսիում: Վրաստանը կարող է դառնալ համակովկասյան խաղաղության միջնորդն ու խորհրդանիշը, չէ՞ որ այդ փաստաթղթով ամբողջ Հարավային Կովկասն է հանձնվում Թուրքիայի տնօրինմանը՝ որպես այս հատվածում Արեւմուտքի շահերի օպերատոր: Մեր տեղեկություններով, Վրաստանում ակտիվ նախապատրաստվում են Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպմանն ու խաղաղության դարաշրջանն ազդարարող փաստաթղթի ստորագրմանը:

Այդ փաստաթղթի ստորագրումն ազդարարելու է Արցախից Հայաստանի պաշտոնական եւ վերջնական հրաժարումը: Հայաստանը պարտավորվելու է որեւէ կերպ չմիջամտել Արցախի հարցերին. Արցախի քաղաքացիներին զրկել Հայաստանի քաղաքացիությունից եւ ֆինանսավորումից: Ֆինանսավորումից զրկվելու են ոչ միայն Արցախի ուժային կառույցները, այլեւ, ընդհանրապես, պետական կառավարման համակարգը՝ ՏԻՄ-երից մինչեւ նախագահական ապարատ: Հայաստանն իրավունք կունենա իրականացնել բարեգործական-սոցիալական բնույթի ծրագրեր, օրինակ, մանկապարտեզի քանդված պարսպի սվաղի եւ ներկման աշխատանքների տեսքով: Դրանից ավելի որեւէ բան կդիտարկվի որպես անջատողականության եւ ահաբեկչության հովանավորում ու ֆինանսավորում:

Արցախի հայ բնակչությունն ընտրության հնարավորություն կունենա. կա՛մ ընդունում է Ադրբեջանի քաղաքացիություն եւ, որպես Ադրբեջանի քաղաքացի, շարունակում է ապրել իր բնակավայրում, կա՛մ, որպես Հայաստանի քաղաքացի, հեռանում է Հայաստան: Ըստ մեր տեղեկությունների, հիմա քննարկվում է հայերով բնակեցված հատվածին որոշակի մշակութային ինքնավարություն տրամադրելու հարցը: Ադրբեջանը դեմ է ցանկացած տիպի ինքնավարության, բայց արեւմտյան քաղաքակիրթ երկրների ազդեցիկ ճնշման տակ կարող է համաձայնել՝ հասկանալով, որ այդ ինքնավարությունը մնալու է թղթի վրա, շատ կարճ ժամանակ անց Արցախն ընդհանրապես հայաթափվելու է, մնացողներն էլ ադրբեջանացվելու են: Ընդ որում՝ որոշ բնակավայրեր հայաթափվելու են հենց պայմանագրի ստորագրումից ժամեր հետո: Օրինակ, Ադրբեջանը պահանջում է, որ մինչեւ 1991-92 թվականները ադրբեջանցիներով բնակեցված, բայց ներկայում հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հայերն ազատեն անմիջապես: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Խոջալուին: Ալիեւի համար Խոջալու մուտք գործելը նույնքան խորհրդանշական է լինելու, որքան Շուշի կամ Լաչին:

Ալիեւը հենց այս պայմանագրի ստորագրումը նկատի ունենալով էր Սոչիում հայտարարում, որ Ղարաբաղի հարց չկա, այն լուծված է, եւ այդ թեմայով քննարկում չի կարող լինել: Ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահ զորախմբին, ապա հայկական բնակչության մի մասի հեռանալուց, իսկ մնացած մասի կողմից Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելուց հետո նրանց մնալն այդ տարածքում կդառնա լրիվ անիմաստ: Ադրբեջանը կհայտարարի, որ այդ մարդիկ իր երկրի քաղաքացիներն են, եւ Ադրբեջանն ինքնուրույն ի վիճակի է ապահովել նրանց իրավունքներն ու անվտանգությունը: Արցախը հանձնելուց հետո այլեւս չի լինի Արցախը Հայաստանին միացնող միջանցքի հարցը: Չի լինի միջանցք, Թուրքիան ու Ադրբեջանն էլ չեն կարողանա հայտարարել, որ Ադրբեջանը Նախիջեւանին միացնող միջանցքը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Հայաստանն Արցախին միացնող միջանցքը: Այստեղ էլ մեր դարավոր թշնամիներին կֆռռացնենք. չեղած միջանցքը չի կարող կարգավիճակ ունենալ:

Այնպես որ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե ինքն ընտրում է Արցախի հարցի կարգավորման ռուսական տարբերակը, հերթական անգամ ստում էր, քանի որ շատ վաղուց ընտրել է հարցի կարգավորման արեւմտյան տարբերակը: Իսկ Սոչի գնաց եւ հայտարարության տակ իր ստորագրությունը դրեց, որ արդարանա, թե` տեսաք, որ Ռուսաստանն ու դրա նախագահ Պուտինն էլ ի վիճակի չեն Արցախը պաշտպանել, ես միայնակ ի՞նչ կարող եմ անել: Արցախը հանձնեցի, որ գոնե 29 հազար ու տակը մնացած մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածքը փրկեմ: Լինելով տեսակով փրկիչ՝ ինքը միշտ զբաղվելու է փրկելով, քանի դեռ իրենից չենք փրկվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 593 անգամ
Լրահոս
Ազգային ժողովի պատվերով 4 մլն դրամի տիկնիկային ներկայացումներ են կազմակերպվել «Մեզ թվաց՝ երկրաշարժ ա, ուժեղ ցնցվեց շենքը». փլուզում Վարդաշենի վթարային շենքում Ինչ է պակասում հավաքական ընդդիմությանը․ Արմեն Աշոտյան Մեզ համար այս հարցը փակված է․ Զելենսկի Արտառոց դեպք՝ Երևանում․ բուժառուներին հրաժարվում են ընդունել հիվանդանոցում ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Իսկանդեր» հրթիռներով HIMARS և С-300 հրթիռների ոչնչացման մասին Արտակարգ դեպք՝ Երևանում Մենք վերականգնելու ենք մեր արժանապատվությունը, այդ ժամանակ էլ կստորագրվի խաղաղության պայմանագիր Հնդկաստանի վարչապետը համաձայնել է հրաժարվել ռուսական նավթից Երբ կհրապարակվի Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը Վստահ ենք, ՀՀ-ն հասկանում է՝ ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում Վերին Լարսով երթևեկությունը կրկին սահմանափակվել է Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am