Իրանը երբեք չի հանդուրժի սահմանների փոփոխություն
Իրանցի պատգամավորները բարձր են գնահատել Ադրբեջանի հետ սահմանին ԻՀՊԿ-ի զորավարժությունները երկրի հյուսիսում եւ Արաքսի շրջանում, հաղորդում է IRNA-ն։
223 խորհրդարանականների կողմից ստորագրված հայտարարության մեջ ասվում է, որ Իրանը երբեք չի հանդուրժի սահմանների փոփոխություն։
Հայտարարությունն ընթերցվել է այսօր առավոտյան Մեջլիսի բաց նիստում:
