ՆԱՏՕ-ի բազմազգ խմբավորումը՝ դաշինքի արտատարածաշրջանային անդամների զորքերի մասնակցությամբ՝ Ռուսաստանի սահմանների մոտ փետրվարից ավելացել է 2,5 անգամ՝ մինչեւ ավելի քան 30 հազար մարդ: Այս մասին ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի եւ Բելառուսի ռազմական գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում, ինչպես նաեւ Բալթյան երկրներում տեղակայվել են ՆԱՏՕ-ի արտատարածաշրջանային պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ։ Ստեղծվում են նոր բազմազգ գումարտակների տակտիկական խմբեր Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում եւ Սլովակիայում։ Խմբավորման թվաքանակը 2022թ. փետրվարից ավելացել է 2,5 անգամ եւ կազմում է ավելի քան 30 հազար մարդ, իսկ մոտ ապագայում կարող է ավելանալ»,- ասել է նախարարը։
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը