40 միջազգային ՀԿ-ներ ՀՀ փաստաբանների մասին կոչով են հանդես եկել

Մոտ 40 հասարակական կազմակերպություններ շուրջ 20 պետություններից (Նորվեգիա, Գերմանիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Ալբանիա, Ուկրաինա, Ավստրիա, Բելառուս, ՄԹ, Լեհաստան, Լիտվա, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա, Հայաստան, եւն), հաշվի առնելով փաստաբանների նկատմամբ Հայաստանում իշխանությունների կողմից իրականացվող հարձակումները, որոնք արդեն անցել են հետապնդումներ համարվելու սահմանը, իրենց մտահոգությունն են արտահայտել այս մասնագիտության անկախության նկատմամբ իրականացվող հետեւողական անընդունելի քաղաքականության վերաբերյալ: Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում  հայտարարության վերաբերյալ մանրամասներ է հայտնել: «Սույն հայտարարության մեջ այս կազմակերպությունները, որոնք Քաղաքացիական Համերաշխության Պլատֆորմի (ՀԿ-ների ցանց է, որի անդամ են Եվրոպայում, Ասիայում եւ Հյուսիսային Ամերիկայում գործող ՀԿ-ներ) անդամ կազմակերպություններ են, հատկապես շեշտադրել են փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Նինա Կարապետյանցի եւ Արայիկ Պապիկյանի դեմ հարուցված վարույթները եւ նրանց մասնագիտական աշխատանքին խոչընդոտելու իշխանությունների հետեւողական գործելաոճի վրա: Միաժամանակ, հատկապես մտահոգություն են արտահայտել փաստաբաններ  Լուսինե Սահակյանի, Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի, Ինեսսա Պետրոսյանի եւ Արայիկ Պապիկյանի նկատմամբ ոստիկանության կողմից ուժի գործադրման կապակցությամբ: Ավելին, նրանց մտահոգության համար հատուկ առիթ է հատկապես Հայաստանի փաստաբանների պալատի եւ դրա մարմինների կողմից փաստաբանների նկատմամբ հարուցվող վարույթներում դրսեւորվող կողմնակալությունը, մասնավորապես՝ հաշվի առնելով ՓՊ նախագահի եւ ՓՊ խորհրդի որոշ անդամների կողմից անթաքույց կերպով կողմնապահ հայտարարությունների իրականացումն ի վնաս փաստաբանների, վերջիններիս կողմից իրավաչափորեն իրենց գործունեությունն իրականացնելու պահանջներին եւ գործելաոճին: Այս կազմակերպությունները կոչ են արել իշխանություններին հավատարիմ մնալ ՄԱԿ-ի «Փաստաբանների դերի/կարգավիճակի վերաբերյալ հիմնարար սկզբունքներին» (1990թ., Հավանա) եւ՝ – ապահովել, որպեսզի փաստաբանները հանրային հնչեղության գործերով, մասնավորապես՝ Սասնա Ծռեր խմբի անդամների դատավարության ընթացքում զերծ մնան իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում հետապնդումներից եւ խոչընդոտներից, – ապահովել փաստաբանների եւ նշված գործերով իրենց պաշտպանյալների հետ խորհրդապահության պայմաններում հաղորդակցությունը, ինչպես նաեւ նրանց (փաստաբաններին) ձերբազատել իրենց պաշտպանյալների անունից դատական նիստերին ներկա գտնվելու ապօրինի եւ կամայական պահանջներին ենթարկվելու պարտադրանքից, – ապահովել, որպեսզի կարգապահական եւ այլ պատասխանատվության ընթացակարգերը փաստաբանների դեմ չհարուցվեն վերջիններիս առաջադրված եւ նրանց կողմից կամայական եւ չարդարացված պահանջներն եւ սահմանափակումները խախտելու, փաստաբանների արտահայտվելու ազատության իրականացման կամ փաստաբանների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների եւ էթիկայի պահանջներին համապատասխան գործունեության համար, – ապահովել 28/06/2017թ.-ին փաստաբանների եւ նրանց պաշտպանյալների նկատմամբ իրականացված բռնությունների վերաբերյալ մանրամասն եւ անկողմնակալ քննություն, – ապահովել արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան ընթացակարգեր 2016թ.-ի հուլիսի դեպքերի կապակցությամբ ամբաստանվող, ինչպես եւ այլ քրեական գործերով: Հայաստանի փաստաբանների պալատին հատկապես շեշտադրված կերպով կոչ է արվել՝ – ձեռնպահ մնալ կարգապահական վարույթների հարուցումից եւ կարգապահական պատասխանատվության որեւէ միջոցի կիրառումից փաստաբանների նկատմամբ: Նման վարույթները եւ միջոցները կարող են արդարացված լինել միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է «Փաստաբանության մասին» օրենքի եւ փաստաբանի վարքագծի կանոնների ԱԿՆՀԱՅՏ խախտումներին»:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am