Սոչիի հայտարարության, Փաշինյանի մասին և ի՞նչ անել, որ իրավիճակը հնարավոր լինի փոխել

Այսօր շատերն են հարցադրում անում, թե ինչո՞ւ Սոչիում այդպես էլ Արցախի մասին ոչ մի բառ չնշվեց:

Կարծում ենք, որ դրա պատասխանը արդեն ակնհայտ է հանրության ճնշող մեծամասնության համար: Նիկոլ Փաշինյանի չորս տարվա քաղաքականության արդյունքում վիժեցվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Դա դուռ բացեց Ադրբեջանի ագրեսիայի համար, որի արդյունքներով էլ կարելի է բացատրել Բաքվի հաջողությունները դիվանագիտական հարթակներում:

Ավելին, Փաշինյանն այն աստիճանի իջեցրեց Հայաստանի պահանջները, որ Ղարաբաղի մասին որևէ խոսք անգամ չի ընդունվում Ադրբեջանի կողմից: Իսկ հաշվի առնելով, որ Ադրբեջանը հաղթող կողմ է համարվում, բոլոր միջնորդները ավելի շատ ստիպված են հաշվի նստել ուժեղ կողմի հետ: Սա քաղաքագիտության ամենատարրական խաղի կանոններից է: Այս պարագայում Հայաստանը դիվանագիտական հարթակներում միայն կորուստներ կարող է արձանագրել: Առավել ևս, եթե ստորագրվի ինչ-որ կոնկրետ փաստաթուղթ:

Մյուս կողմից, դիվանագիտական հարթակներում բանակցություններից հրաժարվելը հղի է մյուս վտանգով, այն է Ադրբեջանը դա կարող է օգտագործել որպես պատրվակ և սկսել նոր ռազմական գործողություններ առանց այդ էլ թուլացած Հայաստանի դեմ, որի արդյունքում մենք կունենանք նոր կորուստներ, թե տարածքների, և թե մարդկանց տեսքով:

Այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ է Ադրբեջանի հետ աշխատելու նոր ռազմավարություն, որն իր մեջ կներառի մի քանի բաղադրիչ՝

Առաջին

Պետք է փոխվի բանակցողը, որպեսզի Հայաստանը հանդես չգա պարտության դեմքով: Պարտության դեմքը ենթադրում է միջնորդների մոտ, որ հայ ժողովուրդը համակերպվել է Ադրբեջանի հաղթանակների հետ և պատրաստ է այն ամրագրել թղթի վրա: Այդ պարագայում ինչու՞ պիտի միջնորդները հակադրվեն Ադրբեջանի պահանջների հետ, եթե հայ ժողովուրդը, փաստացի, համաձայն է բավարարել Բաքվի պահանջները

Երկրորդ

Նոր բանակցողը չպիտի տղայական կեղծ ռազմահայրենասիրական թեզիսներով հանդես գա, քանզի դրան Ադրբեջանը կպատասխանի ուժով և Հայաստանը կհայտնվի նույն վիճակում ինչպիսին որ այսօր է:

Երրորդ

Նոր բանակցողը չպետք է հայ-ադրբեջանական բանակցային ֆորմատը մրցակցության մեջ դնի գերտերությունների պայքարում, քանզի դրանից բացառապես կշահի Ադրբեջանը: Նա հաղթող կողմն է և ուրեմն նա ունի ավելի մեծ հնարավորություն օգտվելու այդ մրցակցությունից: Եվ ճիշտ հակառակը, եթե բանակցությունները ընթանան բացառապես Մոսկվա-Երևան-Բաքու ֆորմատով, ապա այստեղ Բաքվի պահանջները ավելի հեշտ կլինի սանձել, քանի որ նա լրացուցիչ ճնշման միջոց չի ունենա միջնորդի վրա:

Մինջև 2018-ը ճիշտ հակառակ վիճակն էր: Մեզ էր շահավետ գերտերությունների մրցակցությունը, քանզի մենք էինք ուժեղ կողմը: Հենց դրա պատճառով էր, որ Մինսկի խմբի շրջանակներում մեզ, սկսած 2007-ից, հաջողվեց փոխել Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ ողջ բանակցային տրամաբանությունը:

Չորրոդ

Հայաստանը պարտվելով նախորդ պատերազմում պետք է նոր շունչ քաշելու ժամանակ ունենա: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մենք ադապտացնենք մեր տնտեսությունը այս նոր իրավիճակին: Մարդկանցից հանենք խուճապային տրամադրությունները, վախը նոր պատերազմից: Դրա համար մեզ անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանում հաստատվի տևական ժամանակով խաղաղություն:

Պետք է բացվեն տրանսպորտային բոլոր տեսակի կոմունիկացիաները, բացառելով, իհարկե, միջանցքային տրամաբանությունը:

Երկու երկրների միջև պիտի սկսվի նոր խաղաղ գոյակցության գործընթաց, սահմանների դելիմիտացիա և դա պիտի իրականացվի այնպես, որ դրանից չտուժեն մեր քաղաքացիները, ինչպես դա եղավ Սյունիքում:

Նոր իրավիճակը ենթադրում է նաև նոր մոտեցումներ: Արցախի հայապահպանման համար անհրաժեշտ է Հայաստանում ձևավորել նոր հայեցակարգ: Մենք պիտի այնպիսի համակարգ ձևավորենք, որ Արցախում և սահմանին մոտ գոտիներում ավելի շահավետ լինի ապրելը:

Չպետք է բացառել նոր տնտեսական գոտիներ ստեղծելու հարցը, որպեսզի հայը ապրի և արարի Արցախում և սահմանին մոտ գոտիներում:

Ավելորդ է ասել, որ հին վատ բարքերի վերադարձը նույնպես պետք է բացառվի, քանզի մենք ավելորդ ռեսուրսներ չունենք նոր մարդկանց խմբերի հարստացնելու երկրի բյուջեի հաշվին: Մեզ պետք է ոչ միայն ուժեղ, այլև արդար Հայաստան կերտել, որտեղ իրեն լիարժեք տեր կզգան բոլոր մեր քաղաքացիները:

Հինգերրորդ

Արցախի կարգավիճակի ստատուս-քվոն պիտի պահպանենք ամեն գնով, իսկ դրա երաշխիքը Հայաստանի հզորացումն է և խելացի արտաքին քաղաքականության վարումը: Որի արդյունքում մեր հիմնական գործընկերների վստահությունը մեր հանդեպ ոչ թե կպակասի, ինչպես որ այսօր է, այլ ճիշտ հակառակը՝ կավելանա:

Միայն վստահության արդյունքում մենք կարող ենք ակնկալել աջակցություն մեր հիմնական գործընկերների կողմից, սկսած տնտեսական խնդիրների աջակցությունից, վերջացրած ռազմականով:

Հաջորդ բանակցողը ստանալու է Փաշինյանից ծանր, անչափ ծանր ժառանգություն: Բայց այս է իրավիճակը, և մենք այլ Հայրենիք չունենք, և պարտավոր ենք պատրաստ լինել ծառայելու մեր երկրին անվերապահ, քանզի միայն այդպիսի առաքելությամբ է հնարավոր դուրս բերել երկիրը այս ծանր իրավիճակից:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 361 անգամ
Լրահոս
Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am