Հայտնի անեկդոտի չուկչան կարող էր ասել՝ այո, նա ՄԻՊ է.Զուրաբյան
«Արման Թաթոյանի հետ հանդիպումից հետո ՀՅԴ հիմնական մտահոգությունները փարատված են:Նրա մոտեցումները լիարժեքորեն տեղավորվում են ՀՅԴ մոտեցոմների մեջ: Մենք ձեզ հաջողություն ենք մաղթում, եւ կողմ ենք քվեարկելու»,- ԱԺ-ում այսօր Մարդու իրավունքների պաշտոնում Արդարադատության փոխնախագահ Արման Թաթոյանի թեկնածության հարցի քննարկմանը ՀՅԴ խմբակցության անունից հանդես եկավ Արծվիկ Մինասյանը: ՕԵԿ խմբակցությունը ազատ քվեարկության կողմնակից է: « Արման Թաթոյանը միգուցե կիրթ ու աշխատասեր երիտասարդ է, սակայն դա բավարար չէ: Դուք նշանակվելու եք վերահսկելի մի գործընթացում, ու դուք ձեր աչքի առաջ պետք է ունենաք Կարեն Անդրեասյանի դեպքը, քանի որ ռեժիմը վերահսկելու բոլոր լծակներն ունենալու է ձեր դեմ»-հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա հիշեց սովետական մի հայտնի անեկդոտ. «Հայտնի անեկդոտի չուկչան կարող էր ասել՝ այո, նա ՄԻՊ է, սակայն չուկչան գիտի նրա անունը: Այս պաշտոնում դուք պաշտպանելու եք Սերժ Սարգսյանի իրավունքները: Թեեւ դուք որոշակի ազատություններ ունենալու եք ու այդ առումով վերաձեւակերպեմ ասածս՝ այս պաշտոնում պաշտպանելու եք Սերժ Սարգսյանի՞, թե՞ նրա կողմից ոտնահարված միլիոնավոր մարդկանց իրավունքները»: «Ինչպե՞ս կարելի է ասել՝ իբր կա օմբուդսմեն: Մենք էլ կարող ենք ասել՝ իբր կա ՀԱԿ»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Աստղիկ Ավագյան
