Այսօր Փաշինյանը լինելու է ԱԺ-ում. Չնայած թեման բյուջեն է, լինելու է նաև քաղաքական ելույթ

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից շատերի համար զարմանալի չի եղել, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո որևէ փաստաթուղթ չի ստորագրվել:
Բանն այն է, որ պատգամավորների մի շրջանակ ամեն դեպքում տեղյակ էր, որ ՌԴ-ն 15 կետից բաղկացած փաստաթուղթ է ներկայացրած եղել, որի 14 և 15 կետերը խնդրահարույց են եղել երկու կողմերի համար:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին պատգամավորները պատմեցին, որ 14-րդ կետը վերաբերել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգմանը, որին Հայաստանը կողմ է եղել, Ադրբեջանը՝ դեմ, իսկ 15-րդ կետը վերաբերել է Արցախի ինքնորոշման հարցին, որին նույնպես դեմ է եղել Ադրբեջանը:
Չնայած արևմտյան տարբերակով ևս Արցախի ինքնորոշման հարցը չի կարգավորվում, սակայն հաշվի առնելով սեպտեմբեր ամսվա Ադրբեջանի գործողություններից հետո ՌԴ կողմի չեզոքությունը՝ իշխող թիմը շարունակում է հակված մնալ արևմտյան տարբերակին և նրանց հետ հարաբերությունների կարգավորմանը՝ կտրելով ՌԴ-ի հետ կապը: Ամեն դեպքում, այս պահի դրությամբ անորոշ է խաղաղապահների ապագան, և չնայած Փաշինյանն ասել էր, թե պատրաստ է ստորագրել երկարաձգման հարցը, այն այդպես էլ չեղավ:
Այստեղ հիշեցնենք Արցախի ապագա պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերը՝ ասված Համահայկական համաժողովի ժամանակ. «Մենք ունենք ճգնաժամ. 922 օր է մնացել մեզ, եթե ոչ մի բան չանենք, Արցախը կորցնելու ենք»: Սա հենց խաղաղապահների ժամկետին է վերաբերում. hենց այդքան օր անց ռուս խաղաղապահները հեռանալու են Արցախից: Ի դեպ, այսօր խորհրդարան է գալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և չնայած թեման բյուջեն է, սակայն, մեր տեղեկություններով, լինելու է նաև քաղաքական ելույթ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում

դիտվել է 174 անգամ
Լրահոս
Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ Տիկին ՄԻՊ, ասելիք չունե՞ք… Ու այս տեսարանը կնոջ տղա երեխայի ներկայությամբ․ փաստաբան Այն ինչ այսօր տեսանք, թույլ, վախկոտ մեկի վարքագիծ էր․ ՄԻՊ-ը որևէ գնահատական չի՞ ուզում տալ․ Մարիաննա Ղահրամանյան Մոնթե Մելքոնյան փողոցում 18-ամյա վարորդը «LiXiang»-ով ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել Հայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ․ Կարապետյան Վեհափառի` Վրաստան մեկնելու արգելքը բացասական արձագանք է ստացել միջազգային հարթակներում․ փաստաբան Նորամարգում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Ասել, որ զարմացած եմ ու չէի սպասում, կնշանակի ստել․ Կրպեյան Փաշինյանի սնանկությունը՝ ուղիղ եթերում․ Սուրենյանց Երբեք էլ գաղտնիք չի եղել, թե ովքեր են կանգնած այդ ատելության բուրգի գագաթին. Գեղամ Ստեփանյան Ուժեղ Հայաստանի ուժեղ Աբովյանը․ Նարեկ Կարապետյան The Washington Post: Ещё пара недель войны с Ираном обойдётся США дороже, чем год вторжения в Ирак Война на Ближнем Востоке принесёт России до 250 млрд долларов, если затянется до сентября — Spiegel Иранское военное командование и официальные лица ответили Трампу Ակնհայտ է, որ «ժողովրդի ծոցից դուրս եկած» վարչապետը այլևս չի ուզում վերադառնալ այդ ծոցը․ Մխիթարյան Փաշինյանի խոսքը բացահայտում է նրա իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am