Երբ Հայաստանն ասում է՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, դա լկտիություն է

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարությունը 3 ղեկավարների ստորագրությամբ 4-րդ հայտարարությունն է՝ նոյեմբերի 9, 2021 թ․ հունվարի 11, նոյեմբերի 26 եւ արդեն՝ 2022թ․ հոկտեմբերի 31: Այն արձանագրում էր կողմերի «հավատարմությունը» նախորդ պայմանավորվածություններին եւ նշում, որ պետք է «գործադրել լրացուցիչ ջանքեր, որոնք ուղղված կլինեն մնացած խնդիրների անհետաձգելի լուծմանը, ներառյալ հումանիտար բլոկի հարցերը»: Զրուցել ենք Արցախի ԱԽ նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։

Սոչիի հանդիպումից առաջ մեծ սպասումներ կային՝ հատկապես Արցախում։

Նախ, առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ երկու տարի շարունակ ես ասում եմ՝ որեւէ հանդիպումից որեւէ ակնկալիք մի ունեցեք, ձեր հարցերն ինքներդ լուծեք, չեք լսում։ Որ ասում եք՝ սպասելիքներ, ո՞ւմն էին այդ սպասելիքները։

Հանդիպման նախորդ օրն Արցախում մեծ հանրահավաք տեղի ունեցավ․ կոչեր՝ ուղղված ՀՀ իշխանություններին, հանրահավաքն ընկալվեց իբրեւ պահանջ առ ՀՀ իշխանություն, որ ընդունեն խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը, որից Արցախի հարցը դուրս չի մնացել։

Բազմահազարանոց հանրահավաք են արել, ներկայացրել են, որ Ադրբեջանի կազմում չեն լինելու, բայց դա ի՞նչ կապ ուներ Սոչիի հետ՝ ես չգիտեմ։ Ադրբեջանը բազմիցս ասել է, որ դա իմ ներքին խնդիրն է։ Դուք որ ասում եք՝ պահանջում են, որ Հայաստանի իշխանությունն ընդունի այս կամ այն տարբերակը, բայց խնդիրը դա չէ, այն է, որ Ադրբեջանը ո՛չ այս կողմի տարբերակն է ընդունում, ո՛չ այն եւ շարունակում է պնդել, որ Արցախի հարցն իր ներքին խնդիրն է։

Այդ դեպքում ի՞նչ բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի շուրջ, չէ որ խնդիրը միայն Հայաստանի եւ Ադրբեջանի տիրույթում չէ, կան ավելի խոշոր խաղացողներ, միջնորդներ։

Ոչ ոք այսօր չի կարող միջնորդություն իրականացնել ու երաշխավորել, դա իլյուզիա է, ինչպես որ 20 տարի շարունակ գերտերությունները փորձում էին խնդրի խաղաղ կարգավորման հասնել, բայց մենք տեսանք, թե ինչպես 2020-ին Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց, ընդ որում՝ այնպես տեսանք, որ մինչեւ օրս էլ մարդն ասում է, որ իր հարցերը լուծել է 2020 թվականին, հարցը փակ է իր համար, էլ ի՞նչ ասի, որ ընկալեն։

Հիմա ի՞նչ եք առաջարկում, ո՞րը պիտի լինի հայկական կողմի անելիքը, հաշտվե՞լ Ալիեւի ցանկությունների ու հայտարարությունների հետ։

Ոչ, մեր անելիքն իրավական դաշտում է, մենք պետք է լավ պատրաստված դիմենք միջազգային դատարան, փորձել միջազգային մանդատ ստանալ, որ դա Ադրբեջանի ներքին խնդիրը չէ։ Երկրորդ՝ փորձել դատարանով ապացուցել բոլոր այն փաստաթղթերի ճշմարտացիությունը, որոնք գոյություն ունեն։ Զուգահեռ վերադառնալ նորից ուժեղ ինքնապաշտպանության, ի վերջո, ցանկացած ժողովուրդ ինքնապաշտպանության իրավունք ունի։ Արցախի խնդրի հարցում այս երկու ճանապարհն է, երրորդը չկա, ուզում եք՝ ակնկալիքներ ունեցեք, ուզում եք՝ հետո դրանցով կիսվեք, պատմեք իրար, ուրախացեք, բայց դրանից, ըստ էության, բան չի փոխվելու։

Բայց ինչո՞ւ՝ Ադրբեջանի համար ընդունելի չէ՞ վաշինգտոնյան տարբերակը, որում փաստացի ներառված չէ Արցախի կարգավորման հարցը։

Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը մեկ անգամ չի ասել, որ դա Ղարաբաղի ներքին խնդիրն է, ես իմ ժողովրդի մի մասի հետ այդ խնդիրը կկարգավորեմ, հիմա ԱՄՆ-ի տարբերակ լինի, թե Ռուսաստանի՝ իր համար գոյություն չունի, նա չի ընդունում, չի քննարկում։ Եթե խաղաղության պայմանագրի մեջ պիտի նշվի, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս, ապա Հայաստանը չի կարող եւ իրավունք չունի Արցախի ժողովրդի փոխարեն որոշի։ Դուք մոռանում եք, որ Արցախն անկախ պետություն է եւ ինքն է որոշելու՝ Ադրբեջանի մա՞ս է, թե՞ ոչ։ Սա պետք է մենք գիտակցենք, որ թե՛ ամերիկացիների, թե՛ ռուսների, թե՛ ֆրանսիացիների համար ամեն ինչ պարզ լինի։ Արցախը, բոլորի նման, 91 թվականին ինքնուրույն հռչակագիր է ընդունել, դարձել անկախ պետություն․․․

Որն աշխարհը չի ճանաչել։

Մի րոպե, դա Հայաստանի խնդիրը չէ, ուզում է՝ թող գնա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչի, այդքանով իր իրավունքները վերջանում են, երբ որ ասում է՝ Ղարաբաղն Ադրբեջանի մասն է, դա իրեն ոչ մեկը թույլ չի տալիս, դա լկտիություն է։

Լկտիություն է, ինչ է, բայց ՀՀ իշխանություններն ասում են, որ աշխարհը վաղուց է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, նման դիրքորոշում ունեցող իշխանությունը կարո՞ղ է իրավական ճանապարհով հասնել Արցախի ճանաչման։

Իրավական փաստաթղթեր կան, ով չգիտի եւ ասում է, որ աշխարհն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, պետք է պատմություն իմանա, Ադրբեջանը՝ ինքը, Արցախը չի ճանաչել իր տարածքային ամբողջականություն։ Ադրբեջանի անկախության հռչակագրում գրված է, որ անկախ Ադրբեջանը ձեւավորվել է 1918 թվականի դեմոկրատական Ադրբեջանի սահմաններով, իսկ Արցախն Ադրբեջանի կազմում մտցվել է 1921 թվականին։ Այսինքն, Ադրբեջանը՝ ինքը, Արցախը չի ճանաչել իր մաս, հիմա որ ասում եք՝ «մենք ճանաչում ենք, ձեր ցավը տանենք, ադրբեջանցիք», ինչի՞ համար եք ասում։ ․․․Հա, ՄԱԿ-ն ընդունել է դա ու կոպիտ սխալ է արել, որովհետեւ ՄԱԿ կանոնադրության մեջ գրված է, որ եթե մի պետության տարածքում կոնֆլիկտներ են զարգանում, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ ՄԱԿ-ն իրավունք չունեն այդ պետությանը միջազգայնորեն ճանաչել, Ադրբեջանը մի շարք պայմանավորվածություններ է կորցրել, երբ անդամակցել է ՄԱԿ-ին, որովհետեւ խախտել է բոլոր պարտականությունները։ Դրա համար եմ ասում՝ պետք է գնալ իրավական ճանապարհով։

Իշխանությունները չգիտե՞ն այդ ճանապարհի տեղը, որ չեն գնում։

Որովհետեւ 30 տարի քնել են, չեն աշխատել։ Հիմա ես կոնկրետ զբաղվում եմ այդ հարցերով, փաստաթուղթ ենք պատրաստում, իմ փորձագետներն ակտիվ աշխատում են, որ կետ առ կետ հիմնավորենք մեր փաստարկները եւ մտնենք միջազգային դատարան։

Կարծում եք՝ Ադրբեջանն ընկրկելո՞ւ է իրավական գործընթացից, թքած ունեն միջնորդությունների վրա, պատերազմ սկսեցին։

Իսկ Դուք կարծում եք, որ ես այդքան միամի՞տ եմ, սպասեք՝ կտեսնեք>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 638 անգամ
Լրահոս
Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am