Սեյրան Սարոյանը համբույրի հարցում համակարծիք է
«Տգեղ է, երբ տղամարդիկ համբուրվում են այստեղ ու ամեն օր: Ես, օրինակ, համարյա արգելել եմ մեր կուսակցությունում, նույնն էլ բուհերում եմ տեսնում, նույնն էլ ԱԺ-ում: Տգեղ է, մի արեք»,-ԱԺ-ում այսօր Մարդու իրավունքների պաշտոնում Արդարադատության փոխնախագահ Արման Թաթոյանի թեկնածության հարցի քննարկմանը հայտարարությամբ հանդես եկավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը : «Կարեւորը Հուդայի համբույր չլինի, պարոն Մանուկյան»,-արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Չի՞ լինի, որ չարձագանքեք»,- բարկացավ Արամ Մանուկյանը: «Իսկ կլինի՞ չարձագանքեք,- վրդովվեց Ա.Մանուկյանը և, լսելով Շարմազանովի բացասական պատասխանը, շարունակեց,- Ես խոսում եմ երևույթի մասին, որը շատ տգեղ է, և այդ տգեղ երևույթը գնացել է Հայաստան: Վրացիներից եկավ՝ տղամարդկանց՝ ամեն օր իրար պաչելը: Սիրուն չի, մի՛ արեք, երեխեքն են տեսնում»: «Ճիշտ ա ասում»,- ծիծաղելով ռեպլիկ արեց գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը: «Ազգային ժղովում մի ջիգյարով ողջագուրվել էր մնացել, էդ էլ ասում են՝ մի արեք»,- բողոքեց Է.Շարմազանովը: Աստղիկ Ավագյան
