Ադրբեջանի ՊՆ-ի որոշումը. հաշվեհարդար տեսնել սահմանամերձ շրջանի ապստամբ բնակիչների նկատմամբ

  Voskanapat.info-ին հայտնի է դարձել, որ ադրբեջանական գյուղերի որոշ բնակիչներ Ադրբեջանի զինված ուժերի՝ իրենց տների հարակից տարածքում կրակակետեր տեղադրելու որոշման պատճառով, շտապել են լքել բնակավայրերը: Սկզբում գյուղացիները փորձել են համոզել հետ կանգնել նման մտադրությունից՝ պնդելով, որ չեն ուզում զոհեր դառնալ՝ հայկական կողմի հավանական կրակի հետևանքով, մինչդեռ ադրբեջանցի զինծառայողները ուժով հետ են մղել գյուղացիներին և տեղադրել ռազմական տեխնիկան: Կայքի  ձեռքի տակ է հայտնվել Ադրբեջանի ՊՆ բարոյական և հոգեբանական վերապատրաստման և հասարակայնության հետ կապերի ղեկավար, գեներալ մայոր Ռասիմ Ալիեվի նամակը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին: Նամակում գեներալը պատմում է, որ Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղում բնակչության և զինվորների միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում և առաջարկում քայլեր ձեռնարկել:   Ներկայացնում ենք նամակի թարգմանությունը՝ «Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովին, Պարոն նախարար, Այն բանից հետո, երբ հուլիսի 4-ին Ադրբեջանի հանրապետության Ֆիզուլի շրջանի Ալխանլի գյուղում մահացավ Զախրա Էլնուրովնա Գուլիեվան (ծնված 2005 թ.) և Սախիբա Իդրիսովնա Գուլիեվան (ծնված 1967 թ.) գյուղի հարակից շրջանում տեղակայված հրետանային կազմի և քաղաքացիական բնակչության միջև անընդհատ բախումներ են տեղի ունենում, ինչը խանգարում է կյանքի կոչել հրետանային հաշվարկի ռազմական խնդիրները և կարող է հանգեցնել ավելի լուրջ միջադեպերի: Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկում ենք. 1. Ալխանլի գյուղում կտրուկ նվազեցնել քաղաքացիների և զինծառայողների շփումը 2. Համապատասխան մարմիններին Ալխանլի գյուղի բնակիչների հետ տանել բացատրական աշխատանքեր 3. Ինչպես նաև փոխել Ալխանլիում տեղակայված հրետանային հաշվարկի կազմը: Ադրբեջանի ՊՆ բարոյական և հոգեբանական վերապատրաստման և հասարակայնության հետ կապերի ղեկավար, գեներալ մայոր Ռասիմ Ալիև»: aysor.am

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am