ԳՇ պետը՝ պաշարման մեջ հայտնված թշնամու ուժերի ճակատագրի մասին (video)
«Ներկա դրությամբ օպերատիվ իրադրությունը արեւելյան եւ հարավ-արեւելյան սահմանագոտում հարաբերականորեն կայուն է:Հիմնականում հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են արեւելյան օպերացիոն ուղղությամբ՝ Կուտական, Կախակնի, նաեւ Սոթքի ուղղություններով, նաեւ Վայոց ձորի մարզում Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդի կողմից հրադադարի խախտումներ կան եւ նպատակային, եւ եղանակային նբարենպաստ պայմաններում, մառախուղի պատճառով, նաեւ նրանց կողմից ձորերում անկանոն կրակահերթերի արձակում:
Ինչ վերաբերում է նպատակային խախտումներին, հակառակորդը փորձում է կանխարգելել մեր կողմից ինժեներական կահավորման աշխատանքների իրականացմանը, քանի որ մենք նախաձեռնել ենք մեծածավալ աշխատանքների իրականացում, ամրացնում ենք զբաղեցրած դիրքերը, շրջանները, բնագծերը, եւ դրանով նաեւ մենք ենք փորձում կանխարգելել հակառակորդի հետագա գործողությունները»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի խպետ Էդվար Ասրյանը:
