ՔՊ-ականները ծանր են տարել Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ոչ միանշանակ է ընդունել, ընկալել ու վերլուծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքը:

Արցախը հանձնելու պատրաստ Փաշինյանի թիմին առավել ոչ թե խորհրդարանի կողմից ընդունված հայտարարությունն է հուզել (ինչն, ի դեպ, առանց էմոցիաների էր ու կոռեկտ), այլ բազմահազարանոց ցույցն ու արցախցիների՝ Ռուսաստանի ներկայությունն իրենց մոտ ավելացնելու տրամադրվածությունը: Օրաթերթի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորներից ոմանք անկեղծացան, թե դա, ասես, Հայաստանից դժգոհելու ու վիզը դեպի Ռուսաստան ծռելու մասին հավաք էր: «Բայց եթե Հայաստանից աջակցություն չլիներ, կամ, օրինակ, ՀՀ-ն Արցախում տներ չկառուցեր (ի դեպ, հաճախ Արցախում մեծ թափով շինարարություն ենք անում՝ ՀՀ-ում տներ չկառուցելու հաշվին), ապա ի՞նչ էր լինելու այնտեղ. պարզապես մարդ չէր մնալու: Ուղղակի կարելի է գնահատել այդ ամենը»,- նեղսրտած ասաց մեր զրուցակիցը:

Մեկ այլ ՔՊ-ական էլ նշեց, որ հանրահավաքն այն բանի արձանագրումն էր, որ ցանկացած հարց, Արցախի ցանկացած կարգավիճակ պետք է քննարկել ու ընդունել Արցախի անմիջական մասնակցությամբ: «Ի վերջո աշխարհը տեսավ, որ այնտեղ ապրող մարդիկ իրենց ասելիքն ունեն ու ունեն ինքնորոշման իրենց իրավունքը: Բայց մեզ համար կարեւոր է այն, որ Արցախի հարցը տարանջատվի Հայաստան-Ադրբեջան հարցից, որովհետեւ Արցախի հարցում մեծ դերակատարում ունեն ռուս խաղաղապահներն ու ՌԴ-ն, ինչը չպետք է խառնել ՀՀ-Ադրբեջան հարցերի հետ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրի», այսպես ասած, ռուսաստանյան ու եվրոպական տարբերակներին, ապա այստեղ եւս ՔՊ-ականների տեսակետները տարբեր են: Մի մասը Վաշինգտոնի առաջարկներին է կողմ, մյուս մասը՝ Մոսկվայի:

«Հարցն այն է, սակայն, թե Մոսկվայի առաջարկներն ինչքանով են ընդունելի Ադրբեջանի համար: Թե չէ մենք, այո, պատրաստ ենք քննարկել ու ստորագրել Պուտինի առաջարկներով ներկայացված «խաղաղության պայմանագիրը»,- նշեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, ՔՊ-ականները մեծամասամբ չեն համարձակվում հրապարակավ խոսել այս թեմաներով. Նիկոլ Փաշինյանն արգելել է: Միայն հաշված թվով ՔՊ-ականներ են խոսում՝ մի քանի ԶԼՄ-ների հարթակներում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 545 անգամ
Լրահոս
Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am