Թալանի նոր ձև՝ պարգևավճարների փոխարեն (video)
«Կառավարությունը 2023-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին օրենքի նախագիծ է բերել ԱԺ, դրան համապատասխան կավելանա նաև բազային աշխատավարձը, հետևաբար հանրային հատվածում պետական աշխատողների աշխատավարձերը որոշակի համամասնությամբ կբարձրանա»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ 2023 թվականի բյուջեի նախագծում 25 մլրդ դրամով նվազեցվել են պետական ապարատի պարգևատրումները, բայց աշխատավարձը աճել է 25 մլրդ դրամով:
«Ստանալու են ավելի շատ, քան առաջ են ստացել, և նախկինում ստացածի մի մասը, որ կոչվում էր պարգևավճար, այսուհետ կկոչվի աշխատավարձ: Եթե առաջ պետական ծառայողների պարգևավճարները կազմում էին աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը, ապա հաջորդ տարի կկազմի 16 տոկոսը»,-ասաց նախարարը՝ հավելելով. «Աշխատավարձերը գրեթե երկու անգամ ավելի շատ կբարձրանան, քան պարևավճարներն են դարձել աշխատավարձ»:
