Պետական գույքը ավելի բարձր գնով հաճախ հանձնվել է ենթավարձակալության. Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց
Այսօր կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց, որ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել են պետական գույքի վարձակալության կարգի խախտումներ: «Գույքի փաստացի նվազագույն արժեքից ակնհայտորեն ավելի նվազ վարձավճարի գին է սահմանվել, կամ ավելի բարձր վարձակալության գնով հանձնվել է ենթավարձակալության», - ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց Կարապետյանը՝ ընդգծելով, որ պետք է փոխել 2001 թվականին ընդունված պետական գույքի վարձակալության կարգը:Հաշվի առնելով այդ խնդիրները, Կարեն Կարապետյանը պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում վարձակալության կարգի վերաբերյալ փոփոխություններ և առաջարկությոսւններ ներկայացնել:
