Հովիկ Աղազարյանը գիտի՝ ինչ պետք է անի ՀԱՊԿ-ը (video)

ՀԱՊԿ–ի արձագանքն ինձ չի բավարարում, միայն քաղաքական գնահատականները բավարար չեն, եթե դրանց չեն հետեւելու կոնկրետ գործողություններ։ Այս մասին  ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը։

«Պետք է ամենայն լրջությամբ քննարկվի ու հստակեցվի այն հանգամանքը, թե Ադրբեջանը որտեղ եւ ինչքան է ներխուժելՀայաստանի ինքնիշխան տարածք եւ հետ գնա ելման դիրքեր։ Եթե ՀԱՊԿ–ի հայտարարությունները հետեւանք չունեն մեր սուվերեն տարածքների վերականգնման իմաստով, ապա դրանք լոկ դեկլարատիվ խոսքեր են»,– ասաց նա։

Դիտարկմանը՝ եթե ՀԱՊԿ–ը հայտարարի, որ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից, Ադրբեջանը կգնա այդ քայլին, Հովիկ Աղազարյանն արձագանքեց.

«Հայտարարելը քիչ է, պետք է այնպես անել, որ ադրբեջանական զինուժը վերադառնա ելման դիրքեր։ ՀԱՊԿ–ը պետք է Ադրբեջանին խնդրի, որ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից։ Իսկ եթե Ադրբեջանը չանի, ապա ՀԱՊԿ–ը պետք է կոշտացնի իր դիրքորոշումը, դիմի կոնկրետ քայլերի, ընդհուպ ռազմական քայլերի։ Հակառակ դեպքում ՀԱՊԿ–ի իմաստը ո՞րն է»։

Իշխող ուժի պատգամավորը միեւնույն ժամանակ կարծում է, որ ՀԱՊԿ–ը երբեւէ ի վնաս Ադրբեջանի որոշում չի կայացնի, որովհետեւ այդ կառույցում որոշումներն ընդունվում են կոնսենսունսով։

«ՀԱՊԿ–ի դեմ դեմարշ անելու փոխարեն, մենք պետք է հարաբերությունների դաշտը փոխենք դեպի Ռուսաստան»,– ասաց Հովիկ Աղազարյանը։

Իշխող ուժի պատգամավորի կարծիքով՝ Հայաստանը պարտավոր է ամեն ինչ անել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար։

դիտվել է 186 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակ Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը․ hraparak.am Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am