Հայկ Կոնջորյանի արկածները՝ Երեւան-Փարիզ-Երեւան չվերթով

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք երկու օր առաջ հրապարակում էինք արել Փարիզ-Երեւան չվերթի օդանավով Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Հայաստան վերադարձի մասին։ Նշել էինք, որ նույն օդանավով Երեւան վերադառնալիս է եղել նաեւ ԱԺ «ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Աննա Հակոբյանը՝ իր թիկնապահներով, օգնականներով ու վարսավիրով հանդերձ, տեղավորվել է էկոնոմ-դասում, իսկ Կոնջորյանը՝ բիզնես-դասում։ Եվ դա, ինչպես մեզ փոխանցեց օդանավի ուղեւորներից մեկը, այնքան էլ դուր չի եկել Փաշինյանի կնոջը։ Թեեւ ինքը՝ Աննա Հակոբյանը, նստած է եղել էկոնոմ-դասի առաջին շարքում, կողքի նստատեղին մարդ չի եղել` տոմսը գնած են եղել, որ տիկինը հանգիստ ճամփորդի։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակել էր մեր հրապարակումը, ներկայացրել, որ Հայկ Կոնջորյանի՝ բիզնես-կլասով երթեւեկելն անհետեւանք չի անցել` նրան նկատողություն են հայտնել, կշտամբել, փոխանցել նաեւ Նիկոլ Փաշինյանի անունից, թե ոնց ես համարձակվել բիզնեսով գալ, եթե տիկին Աննայի նման մեծությունն էկոնոմ-դասով է ճամփորդում, գոնե ֆայմեիր՝ տեղդ զիջեիր։ Կոնջորյանն էլ արդարացել է, թե բիզնես-դասի տոմսն ավելի էժան է եղել, քան էկոնոմինը։


Թեպետ մեզ պատմեցին, որ Կոնջորյանը Փարիզի օդանավակայան հասել է վերջին պահին, եւ նրան ուղեկցող դեսպանատան աշխատակիցն է միջնորդել, որ բիզնես-դասում տեղավորեն, եթե տեղ կա: Իհարկե, այս իշխանություններին չի խանգարի, որ մի քիչ իրենց զուսպ ու համեստ պահեն եւ հանրային միջոցները չվատնեն իրենց վոյաժների ու հաճույքների համար: Բայց այստեղ ոչ այնքան բիզնես-դասով ճամփորդելու շվայտությունն է աչք ծակում, որքան այն, որ այս իշխանության մեջ արդեն սուբորդինացիայի եւ աստիճանակարգության հստակ ավանդույթներ են ձեւավորվել, ինչպես գողական աշխարհում է, եւ այդ աստիճանակարգությամբ Աննա Հակոբյանը, ով ընդամենը Նիկոլ Փաշինյանի կինն է, բայց կարգավիճակով ավելի բարձր է, քան ԱԺ պատգամավորը, ով, ենթադրվում է, ժողովրդի ընտրյալն է պառլամենտական երկրում։

Կոնջորյանի թռիչքից այլ մանրամասներ էլ պատմեցին. ուղեւորներից մեկը նրա ձեռքին նկատել է լյուքս դասի թանկարժեք Zegna ապրանքանիշի պայուսակ, որի մեջ, ենթադրաբար, նույն ապրանքանիշի կոստյում կամ վերարկու է եղել: Նշենք, որ Հայաստանում այս ապրանքանիշի կոստյումների արժեքը սկսվում է նվազագույնը 1 մլն դրամից։ Փարիզ-Երեւան չվերթի օդանավի ուղեւոր մեր զրուցակիցը Հայկ Կոնջորյանին հանդիպել է նաեւ Երեւանից Փարիզ թռչող օդանավում եւ օդանավակայանում ուշագրավ խոսակցության է ականատես եղել։ Փարիզի ժամանակով առավոտյան 11։30-ին ժամանել են Փարիզ, Կոնջորյանի հետ նույն օդանավում ՔՊ-ական այլ պատգամավորներ էլ են եղել, ովքեր Փարիզից գնացքով պետք է մեկնեին Ստրասբուրգ։ Օդանավակայանում ՔՊ-ականներին դիմավորած Հայաստանի դեսպանատան աշխատակիցը, անունը՝ Ցոլակ, Կոնջորյանին ասել է, որ իրեն հանձնարարված է դիմավորել իրենց, անձնագրային ստուգումն առանց հերթի անցկացնել եւ տանել գնացքի կայարան, որ այնտեղից մեկնեն Ստրասբուրգ։ Բայց քանի որ գնացքի տոմսը վերցրած են եղել երեկոյան ժամի համար, հավանաբար, որպեսզի Փարիզում մի 5-6 ժամ զբոսնեն, Կոնջորյանն առարկել է՝ դեսպանատան աշխատակցին ասելով․

«Ոչ, մեզ հիմա տար Փարիզի կենտրոն, մեր բագաժը թող մնա քեզ մոտ, մենք մի քիչ ման կգանք քաղաքում, կճաշենք, հետո կզանգենք՝ կգաս, մեզ կտանես կայարան»։ Դեսպանատան աշխատակիցը հրաժարվել է` ասելով. «Մենք նմանատիպ հեռագիր չենք ստացել ԱԺ-ից»: Ականատեսի պատմելով` Կոնջորյանը զայրացել է, մի կողմ քաշվել, զանգել ինչ-որ տեղ ու, դառնալով իր թիմակիցներին, ասել է․ «Հեսա ինքը մեզ քաղաք կտանի»։ Դրանից հետո ՔՊ-ականները գնացել են Փարիզում զբոսնելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 394 անգամ
Լրահոս
Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am