Մարդիկ, որոնք ասում են, թե Զանգեզուրի միջանցքը բխում է Ռուսաստանի շահերից, հանցագործներ են։ Այս մասին Երեւանում «Լազարյան ակումբի» «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալը եւ ներկան» թեմայով նիստում, հոկտեմբերի 28-ին ասել է քաղաքագետ, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը։
«Ո՞վ է ուզում այդ միջանցքը։ Այդ միջանցքը կտրելու է Հայաստանն Իրանից, եւ Հայաստանը կորցնելու է սեփական տարածքի վերահսկողությունը։
Ես կարդում եմ Օվերչուկի փաստաթուղթը, որտեղ ասվում է, որ այդ միջանցքը կառուցվելու է՝ Իրանով Հայաստանի շրջանցմամբ, եւ արդեն կառուցվում է։ Այդ դեպքում ես հարց ունեմ. իսկ ինչո՞ւ է այդ դեպքում պետք Զանգեզուրի այդ միջանցքը Հայաստանով։
Ի՞նչ է զանգեզուրյան միջանցքը։ Ո՞վ է դրանով շահագրգռված։ Ես ոչ մի շահագրգռություն եւ այդ ճանապարհի ոչ մի օգուտ չեմ տեսնում Ռուսաստանի համար, ոչ մի հետաքրքրություն եւ օգուտ չեմ տեսնում նաեւ Հայաստանի համար։ Միայն երկու երկիր է շահագրգռված դրանով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը»,-նշել է Միհրանյանը։
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը