Նիկոլը գնում է ամենախայտառակ ճանապարհով․ Տիգրան Աբրահամյան (video)

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները շատ դժվար է մեկնաբանել այն առումով, որ վերջին չորս տարիները ցույց են տվել, որ իշխանությունները ասում են մեկ բան, անում` ճիշտ հակառակը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում և ի պատասխան դրա՝ Նիկոլ Փաշինյանի կատարած գրառմանը։

«Փաշինյանի հայտարարություններից դժվար է ենթադրել, թե Հայաստանը ո՞ր ճանապարհով կգնա։ Հայաստանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը գնում է պայմանական ռուսական սցենարին հակառակ ուղղությամբ։ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախի ճակատագրի հետ կապված որևէ քննարկումներից։ Սցենարային առումով Հայաստանը համաձայնություն է տվել այն զարգացումներին, որը ենթադրում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում»,- ասաց Աբրահամյանը։

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հիմք չեն հասկանալու, թե Հայաստանը որ ուղղությամբ է շարժվելու։ Նիկոլ Փաշինյանի, նրա թիմակիցների հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանց առաջնային նպատակն է հնարավորինս արագ ձերբազատվել Արցախի հարցից ու, լավագույն դեպքում, սահմանափակվել հումանիտար բնույթի հարցերի բարձրաձայնմամբ», - ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։

Աբրահամյանի գնահատմամբ՝ ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը տիրապետում է այն իրական զարգացումներին ու ուղղվածությանը, որն այսօր ունի Հայաստանի իշխանությունը. «Ես կարծում եմ՝ նրա հայտարարություններն ավելի շատ ուղղված էին հայ ժողովրդին՝ գիտակցելու իրավիճակի լրջությունը, վտանգավորությունը, բայց փաստացի ամրագրումն այն էր, որ Հայաստանի իշխանությունները գնում են մի ճանապարհով, որը և՛ Հայաստանի, և՛ Արցախի շահերը տրորում է», - ընդգծեց նա։

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակ Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը․ hraparak.am Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am