Սպասվում է մինչեւ + 40 աստիճան տաքություն
Օգոստոսի 10-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 10-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Քամին` հարավ-արևմտյան ՝ 3-8 մ/վ:
Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կլինի 23-ից 25 աստիճան տաքություն, ցերեկը՝ 39-ից 40, երեկոյան՝ 36-ից 38:
