Վիգեն Սարգսյանի «Ես եմ» ծրագրին կփոխարինի Պապիկյանի «Պաշտպան հայրենյացը»

«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ, կառավարության նիստում հավանություն է տրվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է պայմանագրային զինծառայության նոր համակարգը, որը կոչվում է «Պաշտպան հայրենյաց» եւ որն էլ կփոխարինի նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ներդրված «Ես եմ» ծրագրին։ Պապիկյանի ծրագիրը ենթադրում է, որ պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո զինվորը կարող է ծառայության պայմանները փոխել եւ դառնալ պայմանագրային զինծառայող՝ պետության հետ կնքելով 5 տարով պայմանագիր։ Պապիկյանը, սակայն, շատ հետաքրքիր մի հանգամանք էլ է սահմանել․ «Պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, եւ զինծառայողն ուղարկվելու է՝ շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը:

 

Այսինքն՝ եթե զինվորը որոշի «Պաշտպան հայրենյաց» ծրագրով անցնել իր ծառայությունը եւ, օրինակ, 4 տարի անց փոշմանի, ապա նա ստիպված կլինի եւս 1 տարի 6 ամիս ծառայել որպես ժամկետային զինծառայող»։

Ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում, ըստ կառավարության, այժմ ծառայում է ընդամենը 2 զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023թ. հունվարին: Հետաքրքիր է, որ 2019-ին «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնելու համար դիմել էր 72 զինծառայող, իսկ 2017-2018 թթ.՝ 260։ «Ես եմ» ծրագրով զորակոչիկը ծառայելու էր 3 տարի, առաջին 5 ամիսը՝ ուսումնական զորամասում։ Մնացած 2,5 տարվա ամեն ամսվա 2 շաբաթը՝ մարտական դիրքերում, 1 շաբաթ՝ զորամասում եւ 1 շաբաթ էլ՝ արձակման մեջ, իսկ ծառայության ավարտին ստանալու էր 5 մլն դրամ՝ նպատակային ծախսերի համար, օրինակ՝ ուսման, հիփոթեքով բնակարանի ձեռքբերման եւ այլն, եւ այլն»:

դիտվել է 365 անգամ
Լրահոս
Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am