Արայիկ Հարությունյանն ու իր տեղակալը վերահսկում են «Մանկական Եվրատեսիլ»-ի ֆինանսական հատվածը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի իշխանությունները խիստ գաղտնի են պահում «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթին հատկացվելիք գումարի չափը, ասես ռազմական գաղտնիք լինի: Այս ընթացքում դեռ ոչ մի պետական կառույց չի խոսել, թե որքան գումար է ծախսվելու պետական բյուջեից այդ մրցույթի անցկացման համար:

Օրաթերթը տեղեկացավ, որ «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպման համար հատկացված ֆինանսական հատվածը վերահսկվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու իր տեղակալ Բագրատ Բադալյանի կողմից: Խոսքը ԱՄՆ-ում մոտ 600.000 դոլարով տուն գնած Բագրատ Բադալյանի մասին է: Պարզվում է՝ «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն ֆինանսական հատվածի հետ կապված գրեթե 0 դերակատարություն ունի: Ի դեպ, այս մասին հարցում «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ ուղարկել է նաեւ ՀՀ կառավարություն, սակայն դեռ պատասխան չունենք: Երեկ կառավարության լրատվականից մեզ փոխանցեցին, որ մեր հարցումը վերահասցեագրել են պետական մյուս կառույցներին, որոնք քիչ թե շատ դերակատարություն ունեն այս մրցույթի անցկացման գործում:

Մինչ այս օրաթերթը տեղեկացավ, որ այս տարեսկզբին կառավարությունը գումար էր հատկացրել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը մարզահամերգային համալիրում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության միջոցառումը, «Մանկական Եվրատեսիլ»-ը, գիտության եւ արվեստի STARMUS 6-րդ փառատոնը, Ծանրամարտի եվրոպայի առաջնությունն անցկացնելու նպատակով: Օրինակ՝ համալիրի մոդուլային շարժական հատակի ձեռքբերման նպատակով հատկացվել էր 170 մլն 520 հազար դրամ, 60 մլն դրամ՝ ինֆորմացիոն լուսադիոդային (LED) ցուցատախտակի ձեռքբերման համար, իսկ, ահա, հանդերձարանների եւ միջանցքի վերանորոգման համար հատկացված գումարը կազմել է 42 մլն դրամ, փոխարինման ենթակա երկու վերելակի ձեռքբերման նպատակով 22 մլն 800 հազար դրամ է հատկացվել:

Տեղեկացնենք, որ այս տարվա դեկտեմբերին Հայաստանում անցկացվելու է «Մանկական Եվրատեսիլ – 2022» երգի միջազգային մրցույթը։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 350 անգամ
Լրահոս
Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am