«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Վաղը՝ հոկտեմբերի 29-ին, Մարզահամերգային համալիրում կայանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը։ Մեկնարկը տրվելու է առավոտ-գիշերով։ Մեր տեղեկություններով, ժամը 9։00-ին նախատեսված է մասնակիցների գրանցումը, իսկ դա նշանակում է, որ առավոտյան ժամը 8-ից ՔՊ-ականներն արդեն պետք է տեղում լինեն։
Չնայած Նիկոլ Փաշինյանը պարբերաբար թմբկահարում է, թե մամուլն իրենց իշխանության ժամանակ ազատ է, քան երբեւէ, սակայն «ամենաժողովրդավարական» իշխանությունը որոշել է լրատվամիջոցների համար փակ համագումար անել, ինչպես անում է Հայ հեղափոխական դաշնակցությունը, եւ ԶԼՄ-ներին չի հրավիրել։ Իհարկե, չի բացառվում, որ յուրային լրատվամիջոցներ ներկա գտնվեն, որ իշխանականների տոնն անցանկալի լրագրողները չփչացնեն տհաճ հարցերով։ Բայց կուսակցությունից ասացին, որ համագումարն ուղիղ հեռարձակվելու է՝ այն կապահովի կուսակցությունը։ Իսկ որոշել են առավոտ ծեգին գնալ համալիր, որ խուսափեն համալիրի մուտքի մոտ դարանակալող լրագրողների հետ հնարավոր հանդիպում-առերեսումներից։ Նշենք, որ համագումարի ընթացքում ՔՊ-ն նոր կանոնադրություն, ծրագիր ու վարչություն կընտրի, որոշել են վարչության թիվը կրճատել՝ սահմանելով 15։
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը