Պուտինի այցն Աբխազիա «անընդունելի» է.Պետդեպ
Reuters գործակալությունը հայտնում է,որ Պետդեպում հայտարարել են, որ «անընդունելի» են համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Աբխազիա։ Մոսկվային պետք է հարգիՎրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը,ասել է Պետդեպի ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը: «ԱՄՆ-ը դիտարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ռուսաստանի կողմից օկուպացված վրացական տարածք Աբխազիա որպես անընդունելի և Ժնևյան միջազգային քննարկումների սկզբունքներին չհամապատասխանող»,-ասվում է հայտարարությունում։ ԱՄՆ-ը կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը դիրքեր, որոնք նրանք զբաղեցրել են մինչ 2008 թվականի ռազմական գործողությունները, և վերանայել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման հարցը։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ում ափսոսանք էին արտահայտել, որ ՌԴ նախագահն այց է կատարել Աբխազիա՝ առանց վրացական իշխանությունների հետ համաձայնեցման։
