Այն, ինչ չհաջողվեց Թուրքիային 1999-ի հոկտեմբերի 27-ին, հաջողվեց՝ 2018-ի ապրիլին

23 տարի առաջ Հայաստանի Ազգային ժողովում հենց նիստի ժամանակ, ահաբեկչական խմբի կողմից գնդակահարվեցին երկրի վարչապետը, ԱԺ նախագահը, մի շարք պատգամավորներ և նախարարներ:

Այդ սպանդը շարքային ահաբեկչություն չէր և կազմակերպված չէր մեկ խմբի կողմից: Նրանք լոկ կատարողներն էին: Իրենց պատվիրատում դրսում էր: Այդ սպանդի նպատակը մեկն էր, նախ գլխատել երկիրը, զինված պառակտում մտցնել, որը, ըստ այդ սցենարի, պետք է հանգեցներ քաղաքացիական պատերազմի: Դրա արդյունքում Հայաստանը պիտի հայտնվեր քաոսի մեջ, որից էլ պետք է օգտվեր Ադրբեջանը: Այս սցենարի հեղինակը Թուրքիան էր:

Ինչպես հայերը օգտվեցին Ադրբեջանի 1993-94 թվականների քաղաքացիական խժդժություններից, ապա 1999-ին Անկարայի պատկերացմամբ Ադրբեջանը պիտի օգտվեր Հայաստանի սպասվող քաոսային վիճակից: Հենց դրա համար էին կազմակերպել 1999-ի հոկտեմբերի 27-ի սպանդը: Ենթադրվում էր, որ այդ ահաբեկչությունից հետո, ՀՀ զինված խմբավորումները պիտի իրականացնեին պետական հեղաշրջում և երկրում սկսվեր քաղաքացիական պատերազմ:

Բացի այդ, Անկարայում շատ լավ գիտակցում էին, թե ինչ հանրային, քաղաքական թռիչք ունեցավ Վազգեն Սարգսյանը: Նրան թուրքերը համեմատում էին իրենց Աթաթուրքի հետ և համոզված էին, որ նրա վերացմամբ Հայաստանը կզրկվեր իր այն ապագայից, որին հասան թուրքերը Աթաթուրքի ժամանակ: Հետաքրքիր է, որ այն ժամանակ էլ՝100 տարի առաջ, Աթաթուրքի դեմ կազմակերպվեց մահափորձ, բայց անհաջող: Կազմակերպիչները բրիտանացիներն էին, սակայն, նրանց դա այն ժամանակ չհաջողվեց:

Սակայն թուրքերին չհաջողվեց հասնել իրենց նպատակին 1999-ի հոկտեմբերին: Քանզի այդ մեծ աղետից հետո, այնուամենայնիվ Հայաստանում չբռնկվեց քաղաքացիական պատերազմ: Ճիշտ է Վազգենն արդեն չկար, բայց բախումներ նույնպես չեղան: Այսպիսով կարող ենք ասել, որ Անկարային մասնակիորեն հաջողվեց հասնել իրենց նպատակին: 1999-ից հետո Հայաստանը ոչ միայն չընկճվեց, այլև թռիչքային նոր զարգացում ապրեց: Իսկ Ղարաբաղի հարցում ութ տարի անց հաջողվեց բեկում մտցնել, որի արդյունքում միջազգային հանրությունը ստիպված եղավ փոխել իր դիրքորոշումը և ընդունել այն դրույթը, ըստ որի, Ղարաբաղը կարող է ինքնորոշվել Ադրբեջանից դուրս՝ հանրաքվեի միջոցով:

Դրանից հետո, Թուրքիյաի անվտանգության խորհուրդը 2015-ին ընդունեց գաղտնի մի փաստաթուղթ Հայաստանի և Հունաստանի վերաբերյալ: Այդ գաղտնի փաստաթղթի մասին պատահականորեն հայտնի դարձավ 2020-ի գարնանը, երբ թուրք փաստաբաններից մեկի ձեռքին էին հայտնվել այդ փաստաթղթերը:

Պարզվեց, որ 2016-ի ապրիլյան պատերազմը նույնպես հրահրվել էր Թուրքիայի կողմից, բայց նույնպես դա արդյունք չբերեց Անկարային: Հայաստանի և Արցախի բանակները այն ժամանակ դեռ կազմաքանդված չէին, ինչպես դա միտումնավոր իրականացվեց 2018-ի պետական հեղաշրջումից հետո:

2018-ի հեղաշրջման մասին թուրքական գաղտնի փաստաթղթերը դեռ բացահայտված չեն, սակայն կարծում ենք, որ դա ընդամենը ժամանակի հարց է լինելու: Քանզի Նիկոլ Փաշինյանի գործողությունները, սկսած 2018-ին ցույց է տալիս մեկ բան, այն է նրա բոլոր քայլերը հետապնդում էին ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը: Դրանք արդեն անհերքելի փաստեր են, որոնք ընարավոր չէ հերքել:

Փաշինյանն իր քայլերով հասել է իր տրամաբանական ավարտին: Նա արդեն կործանել է Արցախը, հերթը Հայաստանին է հասել:

Այն, որ դա նրան չի հաջողվելու հասկանալի է, քանզի մեկ մարդը չի կարող մի ողջ ժողովուրդ կործանել: Բայց մեզ հայերիս համար ամոթ է, որ մենք հասել ենք այս նվաստացուցիչ մակարդակի:

Աշխարհը մեզ վրա ծիծաղում է, դրսում մարդիկ զարմանում են մեր անսահման պարզունակ և պրիմիտիվ պատկերացումների վրա:

Արդեն հասկանալի է դառնում, թե ինչու հենց մենք ցեղասպանվեցինք 1915-ին: Եվ պետք է նշել, որ դրա մեջ առաջին հերթին մեր մեղքն էր մեծ: Առանց այդ մեղքի ճանաչման, մենք իրավունք չունենք մեղադրել մյուսներին՝ թուրքերին, ռուսներին, ամերիկացիներին կամ եվրոպացիներին:

Մենք այդպես էլ չկարողացանք այս 30 տարիների ընթացքում ձևավորել ամբողջական պետություն:

Մենք այդպես էլ չյուրացրեցինք մեր պատմական անցայի դառը սխալները: Արդյունքում ժողովուրդը մնաց մտածողության հին կարծրատիպերի մեջ, որտեղ պետականության նույնիսկ նշույլ չկա:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 495 անգամ
Լրահոս
Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց ․․․ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը․ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլի Global Firepower-ը հրապարակել է ամենամեծ թվով զինծառայողներ ունեցող 20 երկրների ցանկը «Հայաստան» դաշինքը Քոչարյանի գլխավորությամբ կհանդիպի քաղաքացիների հետ Բաքվի օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, նման խաղաղություն չի լինում. Խաչատրյան Սպանվել է ԻՀՊԿ հրամանատար Կամիլ Մուտի Դուստը Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել ՍԴ որոշումից հետո «Տաշիր Կապիտալ»-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործի վարույթը վերսկսվել է Ուկրաինան կարող է շուտով սպառել հրթիռների պաշարները․ Անդրեյ Ֆրոլով ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Վրաստանի հատուկ պատժական ծառայությունը մերժել է Սաակաշվիլիի խնդրանքը Գորիսի նախկին փոխքաղաքապետը միանում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին Փաշինյան, հանգստացե՛ք, Ձեզ համար թույլ լինելը նորմալ է․ Ալիկ Ալեքսանյան Քաղաքացիների հետ «արա»-ով մի խոսա… ոնց որ՝ երաժշտությունը ուզում ես թարգես, գողական գնաս. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Երբ օրենքը գործում է բացառապես միայն հասարակ քաղաքացիների համար, այլ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների. Չախոյան Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Արա Պողոսյան Արտակարգ դեպք․ ուղևորը մահացել է ավտոբուսն իջնելուց հետո Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Եկեղեցին իրավունք ունի բարձրացնելու իր արդար ձայնը․ Եզրաս Սրբազան Թմրանյութ՝ կապանցի դպրոցահասակների մոտ․ նրանց հայտնաբերել ու ձերբակալել են Շիրակի մարզի Ազատան գյուղում. «Առավոտ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am