Ոստիկանությանը նորից գումար հատկացվեց

Կառավարությունը հոկտեմբերի 27-ի նիստում որոշում կայացրեց լրացուցիչ գումար հատկացնել Ոստիկանությանը: Անհրաժեշտությունը՝ պայմանավորված է անձնագրերի բլանկների ձեռքբերման նպատակով լրացուցիչ անհրաժեշտ միջոցներ նախատեսելու հանգամանքով։

11007 միջոցառման «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածի գծով հատկացումները 2022 թվականի համար նախատեսվում է ավելացնել 340.2 մլն. դրամի չափով` 210 000 հատ՝ միավորը 1620 ՀՀ դրամ գնով անձնագրերի բլանկներ ձեռք բերելու համար։

Վերջին ամսիներին, միջին հաշվարկով, ամսական տրամադրվում է մոտ 50.000 անձնագիր այն պարագայում, երբ նախկինում այդ թիվը կազմել է մոտ 25.000: Հատկապես վերջին օրերին նկատվում է անձնագրի համար դիմողների ավելի մեծ աճ:

Հաշվի առնելով անձնագրերի համար դիմողների քանակի կտրուկ ավելացման միտումները, մրցույթ հայտարարելու համար առկա ժամանակի սղությունը, ուստի՝ նախագծի հրատապությունը, առաջարկվում է թույլատրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 22451100/13 «անձնագրեր» ՀՄԱ կոդով գնման առարկայի (700.000 հատ ՀՀ քաղաքացու անձնագրի բլանկ) ձեռքբերումն իրականացնել մեկ անձից՝ ռուսական «Պերվի պեչատնի դվոր բաց բաժնետիրական ընկերությունից՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա, որից գնման առարկայի 30 տոկոսը (210.000 հատ ՀՀ քաղաքացու անձնագրի բլանկ) առաջարկվում է ձեռք բերել 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում։

Միաժամանակ, քանի որ մատակարարումները նախատեսվում է իրականացնել 2023 թվականից, ուստի առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագրերի բլանկների ձեռքբերման նպատակով մատակարար կազմակերպությանը հատկացնել կանխավճար՝ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում գնման առարկայի (210 000 հատ) 100 տոկոսի չափով՝ միաժամանակ սահմանելով պահանջ՝ հատկացվող գումարի 100 տոկոսի չափով բանկային երաշխիքի ձևով ապահովում։

 

դիտվել է 408 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am