Բանակը հարգող անձնավորությունն այդպիսի բան չէր կարող ասել

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, որ պարզվեց՝ ահասարսուռ անուններով հրթիռների միջից կարող է պլատաներ են հանել, որի մեջ ոսկի կա»,-Հակակոռուպցիոն կոմիտեում ելույթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Այս հայտարարությունները բուռն քննարկումների տեղիք տվեցին։ Մենք զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։

-Փաշինյանի ասածը տեսականորեն հնարավո՞ր է իրագործել։

-Գիտեք, եթե իմանամ, թե ինչ հրթիռների մասին է խոսքը, կասեմ, որովհետեւ այդպիսի մերկապարանոց հայտարարություններ այս իշխանությունները, առավել եւս՝ իշխանության մեջ, կառավարության աթոռին նստած անձնավորությունը՝ հանձին Նիկոլի, մշտապես են եղել, ե՛ւ հիմա, ե՛ւ 44-օրյայի ժամանակ, ե՛ւ պատերազմից առաջ։ Ես Ձեզ կարող եմ ասել հետեւյալը՝ սպառազինության հետ կապված բոլոր տեղեկությունները գաղտնիություն են իրենց մեջ պարունակում՝ քանակական տվյալներ, տեսակներ, տեղակայման վայրեր, համալրվածություն եւ այլն։ Եվ սեփական պետությունը հարգող, սեփական պետության անվտանգության երաշխիք հանդիսացող, բանակը հարգող անձնավորությունը երբեւիցե հրապարակավ այդպիսի բան չէր կարող ասել։ Եթե նույնիսկ այդպիսի բաներ կան, ապա պետք է ներքին հրամանով, ներքին ցուցումով սկսեն իրականացնել այն բոլոր հետաքննությունները, որոնք կբացահայտեն այդ ամբողջ իրողությունը։ Ես այդ շարքին եմ դասում նաեւ այն հայտարարությունները, որոնք վերաբերում են այս կամ այն զինծառայողին, որ պատերազմի ժամանակ կամ դրանից առաջ կամ հետո հակառակորդին տեղեկություններ է տվել։ Որովհետեւ, եթե դու բացահայտել ես հակառակորդի գործակալին, ապա, սովորաբար, նորմալ հատուկ ծառայությունները փորձում են այդ նույն գործակալին օգտագործել արդեն հակառակորդի դեմ, այն մարդկանց դեմ, որոնք որ փորձել են մեզնից տեղեկություններ իմանալ։ Վերջնականապես աշխատանք տանելուց հետո նոր կարող են տեղեկացնել հասարակությանը։

-Նման հայտարարությունների նպատակը ո՞րն է։

-Այս ամենը այս իշխանություններն անում են բանակը վարկաբեկելու համար, որովհետեւ, նայեք՝ իրենք պետք է պատերազմի համար մեղավոր գտնեն։ Պատերազմի համար մեղավոր իրենք փորձելու են բանակը ներկայացնել, եւ դրան է ուղղված իրենց ամբողջ աշխատանքը, դրան է ուղղված այդ քննիչ հանձնաժողովը, որն իրենք ձեւավորել են եւ առաջին իսկ աշխատանքային ժամանակահատվածում սկսել են գտնել, ասենք, ավելի ցածր օղակի, մարտավարական օղակի եւ նաեւ բանակից մարդկանց։ Իսկ այս պատերազմի համար պատասխանատու է երկրի գործադիր իշխանությունը՝ իր պետական եւ ռազմական կառավարման համակարգով, պատասխանատու է երկրի օրենսդիր իշխանությունը, որը խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանական վերահսկողություն պետք է իրականացնի։ Եվ պատասխանատու է նաեւ դատական եւ դատաիրավական ամբողջ համակարգը։

-Ձեր նշած համակարգերի կողմից ինչ-որ աշխատանք տարվե՞լ է։

-Պատերազմի ժամանակ նույն դատաիրավական համակարգի ո՞ր կառույցն է մատը մատին խփել, որպեսզի օրինականություն հաստատի այն մեծ անօրինականությունների, խառնաշփոթի, փախուստի, ի վերջո, կոպիտ ասած, բարդակի մեջ, որը հիմնական պատճառն էր դարձել զորքերի նահանջի համար։ Դրա համար մեր ժողովուրդը պետք է հետեւություն անի, որ այս մարդկանց բոլոր հայտարարություններն ուղղված են բանակին, ուղղված են բոլոր այն արժեքներին, որ նորօրյա պատմության ընթացքում նախկին, ինչպես ասում են, 27-30 տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել, ուղղված են մեր ռազմավարական գործընկերներին, մեր հարեւաններին։ Այսինքն՝ այս մարդկանց գործունեությունը ոչ ադեկվատ է, եւ այդ ամեն ինչը կախված է մեկ ոչ ադեկվատ մարդուց։

-Կրկին անդրադառնանք հրթիռներին, որպեսզի շարքային ընթերցողն էլ հասկանա՝ արդյոք տեխնիկապես հնարավո՞ր է պլատաները հանել։

-Գիտեք, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը։ Այդ հարցը տվեք հենց իրեն՝ թող ինքն էլ պարզաբանի։ Մեր երկրում ոսկուց ավելի թանկ բաներ կան, որ այս իշխանությունները տվել են՝ դա մեր հայրենի հողն է, Արցախի զգալի մասը, մեր սահմանները, երբ որ պաշտպանության նախարարությունը մեկ թիվ է ասում, չգիտեմ՝ պատգամավորները մեկ այլ թիվ են ասում՝ թող իրենք պարզաբանեն։ Այստեղ հետեւությունը մեկն է՝ այս ամբողջ իրողության մեջ ցավ է, որ մենք պատերազմում պարտվել ենք, բայց բազմակի անգամ ցավ է, երբ այդ պարտությունների շարանը շարունակվում է։ Խելացի մարդիկ իրենց գործունեության ընթացքում սովորում են ուրիշների սխալներից, մի քիչ ավելի քիչ խելացիները սովորում են իրենց սխալների վրա։ Չի կարող մի իշխանություն անընդհատ սխալներ թույլ տալ եւ այդ սխալները թույլ տալու պատճառով անընդհատ տա հակառակորդին՝ թուրքին, ադրբեջանցուն, չհասկանալով, որ որքան շատ տաս, այնքան հակառակորդն ավելի շատ է ուզելու։ Եվ այստեղ, երբ որ պարտությունների, սխալների շարանն անընդհատ շարունակվում է, մտածում ես, չէ՞, որ սրանք հո այդքան էլ անգրագետ չեն՝ դա նշանակում է, որ շատ բաներ միտումնավոր են անում։ Իսկ միտումնավոր տալ, միտումնավոր տանել պարտության երկիրը՝ դա դավաճանություն է։

դիտվել է 474 անգամ
Լրահոս
Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am