Այֆոնի հետ փոխարինված պետություն

168 ժամը գրում է. Մեր հասարակության եթե ոչ մեծ, ապա պատկառելի հատվածը բոլոր երևույթները, դեպքերն ու իրադարձությունները գնահատում է առավելապես անհատական շահի պրիզմայով։ Որևէ երևույթի/իրադարձության նկատմամբ վերաբերմունքն էլ արտահայտվում է ըստ այնմ, թե որքանով է դա նպաստում/խոչընդոտում սեփական, անհատական շահի բավարարմանը։ Այս կաղապարը միանգամից չի ներդրվել հանրային գիտակցության մեջ, դա տարիների, գուցե տասնամյակների թաքնված քարոզչության, հոգեբանական ազդեցության հետևանքն է, որը պարզապես այսօր, այս գոյաբանական օրերին արտահայտվում է շատ ավելի սուր կերպով, քան կլիներ հարաբերականորեն ավելի հանգիստ պայմաններում։


Իրականում ոչ միայն դատապարտելի չէ, որ անձը, անձանց խումբը, բոլորը մտածում են իրենց ու իրենց շահերի մասին։ Դա միանգամայն բնական է և այլ կերպ չէր կարող լինել։ Խնդիրն այն է, սակայն, որ նորմալ պետություններում ու առողջ հասարակություններում անհատական/անձնային շահերը հանրային/ պետական շահերի հետ փոխկապակցված են այնպես ու այնքան, որ մարդկանց մեծ մասը սեփական շահերի սպասարկումն ու բավարարումը տեսնում է պետական-հանրային շահերի իրացման միջոցով։

Ավելի պարզեցված՝ որքան ավելի ամուր է պետությունը, հանրությունը, այնքան ավելի լավ ու արդյունավետ են բավարարվում իմ շահերը։ Այս ալգորիթմն է ընկած անհատ-պետություն, անհատ-հասարակություն հարաբերությունների հիմքում, ընդ որում, այդ հարաբերությունները երկկողմանի են, այսինքն՝ այդ նույն նորմալ պետություններում, պետության շահը բավարարված է համարվում միայն այն դեպքում, երբ ապահովվում է նրանում ապրող անհատների պահանջմունքների և շահերի բավարարումը։


Հայաստանում, սակայն, օրգանական ու դիալեկտիկական կապով կապված այս հարաբերություններում տեղի է ունեցել խզում․ մարդկանց պատկառելի մասն իր պահանջմունքների բավարարումը ոչ միայն չի տեսնում պետության միջոցով, այլ հակառակը՝ այդ պահանջմունքների բավարարման նախապայման է համարում պետության չգոյությունը։ «Լավ կյանք՝ առանց պետության»՝ այս մտածողության հիմքում ընկած է ամեն ինչ միայն անհատական պրիզմայով գնահատելու մտայնությունը, որի դեպքում ամենևին կարևոր չէ՝ ինչպես է կոչվում և ում է պատկանում տարածքը, որում ապրում է մարդը։ Կարևորը՝ որ բավարարի սեփական-անհատական պահանջմունքները։

Այս մտածողության ծայրահեղացված արտահայտության կրողների համար պետությունն անգամ բացասական սուբստանցիա է, քանի որ կարող է սահմանափակել անհատական պահանջմունքների բավարարումը։ «Լավ կյանք՝ առանց պետության» մտածողությունը գործնականում կարող է չունենալ ազգային պատկանելություն և գոյություն ունենալ ցանկացած հանրույթում։

Որպես աշխարհայացք կամ կենսակերպ՝ դրան կարելի է նորմալ վերաբերվել այնքան ժամանակ, քանի դեռ դրա կրողները հեռու են մնում պետությունից և զբաղվում են իրենց անհատական գործերով։ Իսկ ահա, երբ այդ մտածողության կրողները հայտնվում են իշխանության մեջ, պետության հետ պատահում է այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի պարագային․ անհատական շահերն ու պահանջմունքները սկսում են գերակայել հանրային ու պետական շահերին այնպես ու այնքան, որ «լավ ապրենք՝ առանց պետության» կարգախոսը վերափոխվում է «լավ ապրենք՝ պետության հաշվին»։ Այս դեպքում խոսքը ոչ միայն ու ոչ այնքան պետական միջոցների մասին է, ինչը բնորոշ է սովորական կոռուպցիոներներին, այլ պետության մասին՝ որպես կազմավորման։

Հենց դա են հիմա գործող իշխանություններն անում Հայաստանի հետ, ու անում են հնարավորինս առանց դիմադրության, քանի որ կարողացել են վտանգավորության հաշվին ավելացնել միայն սեփական շահերի մասին մտածողների քանակը, որոնք անհաղորդ են բոլոր այն դեպքերում, երբ պետության հետ կատարվողը չի հարվածում սեփական այֆոնին։

դիտվել է 472 անգամ
Լրահոս
Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am