Հնարավո՞ր է արդյոք Մոսկվայի հետ աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ

Ամերիկայի Ձայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի ժամանակը, հայտարարում են միջազգային միջնորդները: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի Ձայն»-ի հայկական եւ ադրբեջանական ծառայությունների հետ զրույցում հույս է հայտնել, որ առաջիկայում այս ուղղությամբ կարվեն որոշակի քայլեր. «Գիտակցում եմ, որ այս պահին բարդ կլիներ ամբողջական ապառազմականացման հասնել, չնայած, որ դա շատ ցանկալի է, սակայն մենք պետք է նվազեցնենք ռազմական բախումների հավանականությունը»: Դեսպանի խոսքով, առաջին հերթին անհրաժեշտ է սահմանամերձ եւ շփման գոտիներից հանել դիպուկահարներին, ավելացնել միջազգային դիտորդների քանակը եւ հատուկ սարքավորումներ տեղադրել. «Երբ երկու զինված կողմ բարդ տեղանքում միմյանց մոտ են գտնվում, բախման միջադեպի հնարավորություն միշտ կա»: Միջնորդները մեծ ակնկալիքներ ունեն առաջիկայում Նյու Յորքում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմից, որին աշնանը կարող են հետեւել բանակցություններ արդեն նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի մակարդակով: Իսկ ի՞նչ նոր առաջարկներ ունեն միջնորդները նախագահներին. «Առկա է համապարփակ մի փաստաթուղթ, սակայն կան նաեւ դրան հասնելու քայլեր եւ փուլեր եւ ես հույս ունեմ, որ բարձրագույն մակարդակով հաջորդ բանակցությունների ընթացքում կողմերը լուրջ աշխատանք կկատարեն եւ նույնիսկ եթե վերջնական կարգավորմանը հնարավոր չլինի հասնել, կհայտարարեն որոշակի քայլերի մասին»: Ըստ դեսպանի՝ խնդրի կարգավորման հիմնաքարը փոխզիջումներ գտնելն է, որոնք կապառազմականացնեին իրավիճակը եւ տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղություն, բարգավաճում եւ անվտանգություն կբերեին: Այդ խնդրի շուրջ Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել նաեւ Ռուսաստանի հետ, չնայած երկու երկրների միջեւ վատթարացող հարաբերություններին. «Միմյանց հետ մեր աշխատանքի մեջ բացարձակապես որեւէ բան չի փոխվել, համանախագահների շրջանում մեր հարաբերությունները չեն փոխվել: Քաղաքական գործիչները կարող են միմյանց բախվել, սակայն մեզ համար աշխատանքը շարունակվում է եւ մենք կատարում ենք այն ձեռք ձեռքի տված»: Մինսկի խմբի ամերիկյան համանախագահն ընդգծել է, որ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ ամենաբարդ հարաբերությունների պայմաններում անգամ եղել են ոլորտներ, որտեղ աշխատանքը շարունակվել է, ինչպես այն շարունակվում է այսօր ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am