Շվեդիայում կանխիկ փողերը շրջանառությունից կանհետանան

Շվեդիայի առեւտրական կազմակերպությունների երկու երրորդն այն կարծիքին Է, որ կանխիկ փողերը շրջանառությունից կանհետանան ամենաուշը 2030 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ստոկհոլմի Թագավորական տեխնիկական համալսարանի (ԹՏՀ) աշխատակիցների կողմից կատարված հետազոտության տվյալները, որին մասնակցել են կանխիկ փողի առավել ինտենսիվ շրջանառությամբ 740 ընկերությունների ներկայացուցիչներ: Եթե կանխատեսումներն արդարանան, ապա Շվեդիան կարող Է դառնալ աշխարհում առաջին «անկանխիկ երկիրը», հաղորդում Է SvD թերթը: «Շվեդներն ավելի մեծ չափով են վստահում բանկերին, քան մյուս երկրների բնակիչները»,- նման զարգացման պատճառները բացատրում Է հետազոտության հեղինակներից մեկը՝ ԹՏՀ-ի գիտաշխատող Նիկլաս Արվիդսոնը: «Այժմ ամեն ինչ շատ արագ Է տեղի ունենում: Բանկերի համար կանխիկ դրամով աշխատելը նշանակում Է միայն ծախսեր, ուստի կանխիկ փողերը կմնան միայն այնքան ժամանակ, քանի դեռ դրանց պահանջարկ կլինի սպառողների եւ առեւտրի ձեռնարկությունների կողմից»,-ասում Է փորձագետը: Այսօր Շվեդիայում անկանխիկ վճարումների ծավալը կազմում Է 80 տոկոս, եւ աճի միտումը պահպանվում Է: Ամենից շատ կանխիկ փողերից օգտվում են տարեցները եւ միգրանտները: Մինչդեռ, Արվիդսոնի խոսքով՝ այլ երկրներում այդ հարցի նկատմամբ այլ վերաբերմունք կարող Է լինել: Այսպես, օրինակ, Գերմանիայում մարդիկ սիրում են կանխիկով վճարել՝ ելնելով ավելի մեծ վստահության նկատառումներից: Նաեւ այստեղ կարող Է իր դերը խաղալ անձնական կյանքը կողմնակի աչքերից՝ տվյալ դեպքում բանկից պաշտպանելու ցանկությունը, որը գրանցում Է պլաստիկե քարտերի միջոցով իրականացվող բոլոր վճարումները: Շվեդիայում անկանխիկ հաշվարկների տարածմանը նպաստում Է ակտիվ պայքարը փողերի լվացման դեմ, ինչի մասին մշտապես խոսվում Է հանրային տարածքում: Ըստ նոր դիրեկտիվի, առեւտրի ձեռնարկությունը պարտավոր Է ստուգել միջոցների ծագումը, եթե վճարի գումարը գերազանցում Է 5 հազար եվրոն: Մինչ այդ վերին նշաձողը 15 հազար եվրոյի մակարդակի վրա Էր: Իր հերթին հսկողության իրականացումը, ինչպիսին, օրինակ, բանկայինն Է, ենթադրում Է լրացուցիչ ծախսեր: Ընդսմին փորձագետները նշում են, որ «անկանխիկ հասարակությունը» պահանջում Է արդյունավետ հակաճգնաժամային մեխանիզմներ, որպեսզի Էլեկտրոնային համակարգերի խափանման դեպքում պահպանվի դրամական հաշվարկներ կատարելու հնարավորությունը: «Եվ հետո պարզամիտ չլինենք. պլաստիկե քարտերով վճարումներից վաստակում են հենց բանկերը»,-ընդգծում Է «Շվեդական առեւտուր» կազմակերպության վճարումների գծով փորձագետ Բենգտ Նիլերվալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am