Վարուժան Ավետիսյանը կոչով դիմել է երիտասարդներին

«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը կրկին կոչով դիմել է երիտասարդությանը: Հիմանդիր խորհրդարանը ներկայացնում է Վարուժան Ավետիսյանի նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից: «Ռուսաստանը, օտվելով նախագահական ընտրությունների պատճառով ԱՄՆ արտաքին քաղաքականության ակտիվության նվազումից, հարմար պահ է ընտրել Մինսկի խմբում ավելի նախաձեռնող լինելու և Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում իրեն ձեռնտու միտումներ ձևավորելու համար: Զուգահեռաբար՝ Ռուսաստանը կարիք ունի ամրապնդելու Հայաստանից Արցախի օտարման և մեր երկրի վերջնական գաղութացման իր ծրագիրը, քանի որ այն խարխլվել է «Սասնա Ծռեր» ազատագրական շարժման ազդեցությամբ: Բնականաբար, նշված խնդիրների լուծման համար էական է ռուսական գաղութատիրության շահերին սպասարկող հայաստանյան վարչակազմի արդյունավետ մասնակցությունը: Ուստի, Կրեմլը սույն թվականի օգոստոսի 10-ին այդ վարչակազմի ղեկավար և իր դրածո Սերժ Սարգսյանին Մոսկվա է կանչում՝ հաշվետվություն ստանալու և անհրաժեշտ հրահանգներ տալու նպատակով: Ըստ այդմ՝ վերստին մեծանում է պայմանավորված պատերազմի վտանգը, քանի որ Հայաստանի (Արցախը ներառյալ) քաղաքացիները և համայն հայությունը, բացի ապազգային կամ մոլորյալ չնչին փոքրամասնությունից, որդեգրել է ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ դիրքորոշումը: Տեղին է նշել, որ ռուսական փորձագիտական շրջանակները մեզ արդեն «զգուշացնում են», որ այս դիրքորոշումը հանգեցնելու է պատերազմի: Նման իրավիճակում գաղութային վարչակազմի և նրա ղեկավար Սերժ Սարգսյանի հեռացումը դառնում է մեր ազգի և պետականության պահպանման առաջնահերթ հրամայական: Այդ հրամայականի հաշվառմամբ մեր ժողովրդին կոչ ենք անում. 1. Ուժերը կենտրոնացնել Սերժ Սարգսյանի գլխավորած ազգադավ վարչակազմի հեռացման և ժողովրդի վստահության կառավարության ձևավորման ուղղությամբ: 2. Նշված նպատակով հզորացնել «Սասնա Ծռեր» ազատագրական շարժումը՝ այն կառուցելով ընդհանուր սկզբունքների վրա հիմնված ցանցային ձևաչափով: 3. Ընթացիկ հեռանկարում հնարավորինս խափանել Արցախի օտարման և Հայաստանի գաղութացման ծրագիրը: 4. Ներկայացնել քաղաքակիրթ աշխարհին մաս կազմելու հայտ և ազատ կամքով գործընկերներ ընտրելու ….»: 08.օգոստոսի 2016թ. Վարդաշեն ՔԿՀ

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am