Առեղծվածային դեպք. ինչու է կինը ամրակապել հարևանուհու գլուխը. նա մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արարատի մարզի բնակչուհի Լաուրա Թոխյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 1963 թ. ծնված Լ.Թոխյանը մահացել է 2017 թվականի ապրիլի 30-ին՝ իր տանը։ Մահվան վկայականի համաձայն՝ կնոջ մահվանը հանգեցրել է սրտի պսակաձև զարկերակների անբավարարությունը։ Լ.Թոխյանի ախտաբանաանատոմիական դիահերձման ժամանակ պարանոցին հայտնաբերվել է ճմլման ակոսին նմանվող արյունազեղում: Վնասվածքի առաջացման պատճառը պարզելու համար բացատրություններ են վերցվել մահացած կնոջ ամուսնուց, հարևանուհիներից, կանչով տուժածի տուն մեկնած շտապօգնության բժշկից և այլ անձանցից։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ շտապօգնության բրիգադի կողմից Լ.Թոխյանի մահվան փաստը տանը հաստատելուց հետո, վերջինիս հարևանուհին, սովորույթից ելնելով, Լ.Թոխյանի ծնոտի ստորին հատվածից դեպի գլխի գագաթային հատված ամրակապել է շորի կտորով, որպեսզի վերջինիս բերանը բաց չմնա: Լ.Թոխյանը մնացել է այդ դիրքով ամրակապված 1-2 ժամ՝ մինչև դիահերձարան տեղափոխող ավտոմեքենայի ժամանելը։ Բացի այդ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ կնոջ մահվան էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար։ Ստացված թիվ 0048Դ եզրակացության համաձայն՝ կնոջ մահը վրա է հասել պարանոցի օրգանների սեղմման հետևանքով առաջացած օրգանիզմի ընդհանուր թթվածնաքաղցից շատ կարճ ժամանակ անց զարգացած գլխուղեղի թաղանթների և ուղեղանյութի խիստ արտահայտված այտուցից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am