«Այն, որ գոյություն ունեն որոշակի տարբերակներ սեղանի վրա, դա հաստատում է նաև Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրը, որն օրինակ՝ բացահայտ ասում է, թե որն է խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը, այլ մարդկանց միջոցով էլ առաջարկում է արևմտյան տարբերակը,-ասել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
Նա նշում է, որ արևմտյան տարբերակը բառացի բացահայտեց Ֆրենկ Փալոունը, «հայ ժողովրդի մեծ բարեկամ» հայկական գլխավոր լոբիստը, ով ասաց, որ Հյաստանը պետք է Արցախը հանձնի Ադրբեջանին: Եվ երբ հաղորդավարն ասաց՝ կա ռուսական տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակը առկախում են ժամանակավոր և Արցախն Ադրբեջանի կազմում չի հայտնվում, Փալոունը հիստերիկացավ և ասաց, որ վերջ, Ռուսաստանը տարածաշրջանից դուրս է գալիս, այն այլևս չկա: Պետք է ասել, որ բավականին տհաճ էր այդ իրավիճակը»։
Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին-Ալիև նախատեսվող հանդիպմանը, որը կայանալու է Ռուսաստանում, Տիգրան Քոչարյանն ընդգծում է.
«Շատ մեծ վերապահում ունեմ այդ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի վարքագծի մասով: Բայց ես ուղղակի արցախահայությանն եմ ուզում դիմել, նաև այստեղի Արցախի դարդով մտածող մարդկանց, սա Արցախը փրկելու վերջին շանսն է: Եթե այնտեղ Ալիևն ու Փաշինյանը խուսափեն որևէ պայամանվորվածության գալ՝ եռակողմ խաղաղության պայմանագրի հիմքերի շուրջ, մի քանի օր հետո վազելու են Բրյուսել և ստորագրեն շրջանաառվող թուղթը, որով Փաշինյանը կհանձնի Արցախն Ադրբեջանին: Հիմա մենք պետք է մաքսիմալն անենք, որպեսզի խուսափենք այս ամենից: Մենք բավականին բարդ դրության առաջ ենք կանգնած, բայց եթե Սոչիում (որքան հասկանում եմ այնտեղ է լինելու հանդիպումը) հիմնավոր երաշխիքներով խաղաղության համաձայնագրի մասով Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի հետ չպայմանավորվեն, Հայաստանն Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում»:
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը