Վահրամ Բաղդասարյանը հայհոյանք չի լսել
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ խոսել է Մ. Սեդրակյանի հետ, ու ՀՀԿ խմբակցությունում քննարկել են տեղի ունեցածը «Ինձ թվում է՝ դա եղել է պարզապես բորբոքվածություն, ինքը ժխտում է, որ նման հայհոյանք եղել է: Ինձ թվում է՝ նման միջադեպերը մենք պետք է կանխենք, նաև զրուցել ենք պարոն Սեդրակյանի հետ, բայց նաև կոչ եմ անում, որ լրագրողները նույնպես զգոն լինեն՝ իրենց փոխադարձ վերաբերմունքի հետ կապված: Նման միջադեպեր լինում են բոլոր տեղերում էլ:Նման տիպի հայհոյանքներ չեն եղել, ես նորից ձայնագրությունը նայեցի, և նա հրաժարվում է հայհոյանքից, պարզապես ցանկացել է, որ հետո սենյակում առանձին զրուցի լրագրողի հետ՝ որպես իր տղայի տարիքի անձնավորություն, որը չի ստացվել: Ինձ թվում է՝ իրենք առանձնազրույց կունենան ու այդ ճշտումները կկատարեն»,- նշեց Վ. Բաղդասարյանը: Հարցին՝ կարգապահական տույժի հետ կապված որևէ բան չի՞ նախաձեռնվել, Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ դրանով Էթիկայի հանձնաժողովն է զբաղվում, և եթե նման բան լինի՝ կքննարկվի: Նա նաև նշեց, որ նորից դիտել է տեսագրությունը. «Այնտեղ կար բորբոքվածություն, բայց ես հայհոյանք չեմ լսել: Ես հենց նոր իր ներկայությամբ նայեցի»:
