ՔՊ-ն օրենք է փոխել, որ ԿԸՀ անդամներ ընտրի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քաղաքական իշխանությունը նախքան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմի ձևովորումը փոփոխել է «Ընտրական օրենսգիրքն» ու պարզեցրել ԿԸՀ անդամության պահանջները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» այս քայլը, որ իրագործվել է ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի ու Արթուր Հովհաննիսյանի ձեռամբ՝ ԸՕ սահմանդրական օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու նախագծի փաթեթով, ԿԸՀ նորընտիր անդամներին ապահովագրելու համար է արվել:

Օրինակ, եթե նախկինում ԿԸՀ անդամության համար իրավաբանական կրթություն ունենալը պարտադիր էր, ապա այժմ բավարար է ունենալ միայն բարձրագույն կրթություն: Կուսակցական շահը պետականից վեր է դասվել: Եվ եթե օրենքը չփոփոխվեր, ապա, օրինակ, ԿԸՀ անդամներ Աննա Գրիգորյանն ու Արուսյակ Տերչանյանը ԿԸՀ անդամ դառնալ չէին կարող. իրավաբանական կրթություն չունեն, համեյանդեպս՝ նրանց կենսագրական տվյալների մեջ այդ մասին ոչինչ գրված չէ: Իսկ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ միայն 2021-ին է կարողացել մի կերպ վաղուց կյանքը դադարած Մովսես Խորենացու անվան համալսարանից դիպլոմ ստանալ՝ իրավաբանի որակավորմամբ: Բացի իրավաբանի որակավորումը՝ պահանջներից դուրս են մնացել նաև վերջին 5 տարում առնվազն 2 տարվա մասնագիտական ստաժի, իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 4 տարում առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժի, բարձրագույն կրթություն և վերջին 6 տարում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ ոչ առևտրային կազմակերպություններում համապատասխանաբար պետական ծառայության կամ համայնքային ծառայության կամ ղեկավար պաշտոնում աշխատանքի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժի կամ բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 2 տարվա աշխատանքային փորձի կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժի դրույթները:


Նոր փոփոխությամբ պահպանվել են միայն «հրապարակային քաղաքական գործունեությամբ չի զբաղվելն» ու «բարձրագույն կրթություն» ունենալու դրույթները: Եվ եթե անգամ վերոնշյալ մնացյալ բոլոր դրույթները մի կողմ դնենք, ապա միան «հրապարակային քաղաքական գործունեություն չծավալելու» ամրագրումը բավարար է արձանագրելու համար, որ ԿԸՀ նախագահն այդ պաշտոնին է գնացել ուղիղ Աժ-ից՝ երկրի թիվ մեկ քաղաքական հարթակից:

Դեռ չասած այն մասին, որ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից է: Եվ, հետևաբար, խստագույնս հետաքրքիր է՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, քաղաքական գործիչ Հովակիմյանի թեկնածությունն առաջադրելով, ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվել: Ի՞նչ է ստացվում, իշխանավորներն անգամ ԸՕ-ի փոփոխությունները չեն կարողացել գրագետ ու անխոցելի կերպով իրենց հարմարեցնել: Իսկ, դա, ինչ խոսք, ՔՊ-ականների «արհեստավարժության» մասին է խոսում:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 243 անգամ
Լրահոս
Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am