«Վիդեոն լավ նայեք».Մհեր Սեդրակյանը չգիտի՝ ինչի համար պետք է ներողություն խնդրի
ՀՀԿ խմբակցության նիստից հետո պատրա՞ստ եք ներողություն խնդրել, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանն այսպես պատասխանեց. «Բայց ինչի՞ համար»: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ տեսանյութ կա, որտեղ ակնհայտ է, որ հայհոյել եք, Մ. Սեդրակյանն այսպես պատասխանեց. «Վիդեոն լավ նայեք»: Ինչպես հայտնի է, օրերս միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողներից մեկի միջև: Այսօր ՀՀԿ խմբակցությունում նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է այս հարցը:
