Գոշ լճի բնականոն վիճակը վերականգնված է

Սույն թվականի ապրիլ ամսին սոցիալական ցանցերով ահազանգ էր տարածվել, որ Գոշ լճի ափամերձ հատվածում առանց համապատասխան թույլտվության մաքրման աշխատանքներ են կատարվում: ՀՀ բնապահպանության նախարարությունն անմիջապես արձագանքել էր հրապարակումներին և միջոցներ ձեռնարկել ապօրինի աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ: Ահազանգի հիմքերով իրականացված գործողությունների արդյունքում տարածքի վարձակալ «Վենդոռ» ՍՊԸ-ի իրականացրած աշխատանքները դադարեցվել էին, գնահատվել էր կատարված աշխատանքի ծավալը և դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Ծառայողական քննության արդյունքում նկատողություն էր հայտարարվել «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան տեղամասի անտառապետին, որը տեղեկացված պետք է լիներ ընկերության կողմից լիճը տիղմից մաքրելու աշխատանքների մեկնարկի մասին: Վարչական պատասխանատվության էր ենթարկվել «Վենդոռ» ընկերությունը՝ առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության լճի տարածքում աշխատանքներ նախաձեռնելու համար: Բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիները հիմնահարցը բարձրացրել էին նաև ապրիլի 15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվող էկոտուրիզմի խնդիրներին նվիրված համաժողովի ժամանակ, որտեղ նախարար Արծվիկ Մինասյանի և ակտիվիստների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ բնապահպանության նախարարությունում խնդրի առնչությամբ հանդիպումներ կազմակերպելու շուրջ: Վերջիններիս հետ հանդիպման ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարը հայտնել էր, որ անձրևների դադարից մի քանի օր անց հնարավոր կլինի սկսել և կարճ ժամանակահատվածում ավարտել լճի հարակից հատվածների մաքրման աշխատանքները: Տեղեկացվել էր նաև, որ ափամերձ տարածքները տիղմից մաքրման և բարեկարգման բոլոր աշխատանքներն իրականացնելու են «Դիլիջան» ազգային պարկի մասնագետները՝ «Վենդոռ» ընկերության միջոցների հաշվին, որպեսզի մասնագիտական մոտեցմամբ նվազագույնի հասցվի ազդեցությունը լճի էկոհամակարգի վրա: Կովկասի բնության հիմնադրամի /CNF-ի/ ազգային համակարգող Արման Վերմիշյանն էլ ներկայացրել էր իր դիտարկումները, ըստ որոնց` լճի էկոհամակարգին էական վնաս չի հասցվել, ինչի մասին վկայում է լճի ափամերձ բուսատեսակների բնականոն աճը: Հուլիս ամսին, անձրևների դադարից 3 օր անց, սկսվել են Գոշ լճի հարակից հատվածների մաքրման աշխատանքները: Ներկա պահին դրանք ավարտվել են և լիճը բերվել է իր նախկին տեսքին։ Աշխատանքների ողջ ընթացքը վերահսկել է ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարությամբ ձևավորված մասնագիտական աշխատանքային խումբը: «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները համապետական շաբաթօրյակի շրջանակներում վերոհիշյալ տարածքներում իրականացրել են նաև աղբից մաքրման աշխատանքներ: Բնապահպանության նախարարություն

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am